Ստեղծագործում է մայրիկս …

  Դանիել Վարուժան

Դուռը բաց է… երկինքը՝ լուռ:
Անկված մի խաչ է, սրտում՝ մրմուռ:
Նահատակված է, բայց ոչ՝ մեռած,
Իմ ազգի որդին, որդին սրբացած:
Ելնում է կարծես նա ամեն անգամ՝
Լսելով երկերն իր՝ թողնված պատգամ:

Վառ են մոմերը ու դուռը բաց…
Ամայացած, դատարկ մի տուն.
Րոպեասլաքն է ու ժամը՝ կանգնած,
Ու թախիծ կա այստեղ՝ խորը, անհուն…
Ժառանգներն ենք մենք այս լուռ պահանջի,
Ասում ենք այսօր՝ թո՛ղ որ չարը զիջի,
Նոր խոսքերով հայն իր տունը երգի…

  Բարի, բարի առավոտ է …

Բարի, բարի առավոտ է …
Կարծես երազ ու կարոտ է:
Հրաշք է, տոն է, լուսավոր է,
Ձյունը նույնիսկ գունավոր է:
Կայծ են տալիս ժպիտները,
Ջերմացնում են հայացքները:
Պար է բռնել մեղեդին
Ու երգում է գիժ քամին…
Բարի, բարի առավոտ է …
Մի նոր օր է, Նոր տարի,
Մանկություն է: Լուսավոր է
Հաղթանակը Ամանորի:
Բարի — բարի առավոտ է,
Լույսը լցրել է հոգիս,
Ձմեռ պապը դռան մոտ է.
Խինդ է բերել բոլորիս:

        Ամանոր

Ցանկացեք, մարդի՛կ,
Ցանկացեք բարին,
Երազեք սիրո ու հրաշքի մասին,
Չէ որ կյանքում գալիք Նոր տարին
Կատարում է բոլոր իղձերը վսեմ…

Ցանկացեք, մարդի՛կ,
Ցանկացեք լավը
Երազեք կյանքի, զարթոնքի մասին
Չէ որ այսօր հարմար է պահը
Միմյանց աչքերում տեսնելու բարին:

Ժպտացեք, մարդի՛կ, ու հիշեք վայրկյանը,
Թող ամբողջ տարին լինի այսպիսին,
Թող որ Նոր Տարում ձեր երկրում, ձեր տանը
Սիրո զորությունը հաղթի ամենքին…

      Վահան Տերյան 

Վեհաշուք է քնքշությունդ անրջական,
Անմոռաց է տխրությունդ հոգնական,
Հաց է, ջուր է ու հոգի է հուսական,
Ա՜խ, հավերժ է քո անձրևը մոգական,
Նաիրյան մի կյանք ես դու հերոսական…

Տո՛ւր մեզ, տո՛ւր մեզ իմաստությունը դարերի
Երգիր մեզ ազգը, լեզուն, գործը պապերի,
Րաֆֆի, Չարենց, Թումանյան… մեր մեծերի
Յաթաղանից փրկված սուրբ գրերի՝
Անխոնջ պաշտպան մենք կդառնանք
Նմանվենք թե քեզ, ով դու մեծն՝ Վահան Տերյան…

   Հիշողություններ Սևանա լճից

Սևանա լիճ կապուտակ,
Աչքերիս դեմ՝ մի հրաշք,
Նայեմ երկար, շատ երկար,
Որ տուն տանեմ պատկերն անմար՝
Իմ սրտի մեջ դրոշմված,
Աչքերիս մեջ արտացոլված ՝
Քո ջրերի գուրգուրանքը,
Քո լույսերի շքեղ ցոլանքը,
Տանեմ ինձ հետ քո բույրն ու հովը,
Ալիքներիդ հանդարտ մովը…
Տանեմ՝ հեռու ձմռան ցրտում
Պահեմ քեզ իմ փոքրիկ սրտում…

5 comments on “Ստեղծագործում է մայրիկս …

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s