Հաճելի հանդիպում

Երևի թե յուրաքանչյուրս փոքր հասակից լսել ենք  Ռուբեն Հախվերդյանի այդքան մարդկային, այդքան հոգեհարազատ ու անուշ երգերը: Որքան մարդասիրություն, ազնվություն ու սեր կա դրանց մեջ…. Արյան կանչի պես անտեսանելի,  աներևույթ զգացում ենք ունենում ամեն անգամ, երբ դրանք հնչում են. առավել ևս երջանիկ ենք հեղինակի հետ անձամբ ծանոթանալու  ու շփվելու հնարավորության համար, որն ունեին այսօր “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի սաները և ուսուցիչները:  Բոլորը մեծ հաճույքով էին  պատրաստվել դիմավորելու սիրված երգչին: Հուսով ենք, որ մեր սաների բոլոր ելույթները դուր եկան մեր հյուրին…

Բնական ու հողեղեն է Ռուբեն Հախվերդյանի լեզուն, պարզ է ու մեղեդային հարազատ երաժշտությունը:  Մարմարյա սրահում  Ռուբեն Հախվերդյանի ներկայությունը և երգերը այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ ոչ ոք կարծես չէր ուզում, որ ավարտվեր հաճելի հանդիպումը…

Բայց ի ուրախություն մեզ, հայ հեղինակային երգի մեծ վարպետը խոստացավ բոլորիս կրկին այցելել` արդեն սեփական կատարմամբ երգեր նվիրելու մտադրությամբ: Իսկ մենք ուզում ենք ևս մեկ անգամ ասել նրան. “Շնորհակալություն, որ ձեր երգերով  տոն եք ստեղծում, ուրախացնում  և  միևնույն ժամանակ իմաստացնում մեզ…”

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s