Ստվեր …

Ստվերիս գոյությունը ապացուցում է իմ լինելիությունը …  Մի ինչ-որ լուսավորություն կա ստվերի մեջ: Հա՛, հա՛ լուսավոր մի բան: Չէ՞ որ առանց լույսի ստվեր չի լինում: Առանց ինձ իմ ստվերն էլ  չէր լինի … Այսինքն, ե՞ս եմ այդ լույսը, որ ստվեր է ունենում: Իհարկե, հաճելի է այդպես մտածել … Բայց երևի, չի կարելի բաժանել մեր ամբողջությունը, կիսել լավի ու վատի…

Ամեն մարդ այնքան տարաբնույթ է, այնքան խորը, այնքան բազմիմաստ: Առաջին հայացքից թվում է, թե լույսը բարի է, ստվերը՝ չար: Լույսը սիրուն է, ստվերը՝ տգեղ: Լույսը կյանք է, իսկ ստվերը՝ մահ: Բայց դա այդպես չէ: Լույսն ու ստվերը միասին են բարի ու չար, գեղեցիկ ու տգեղ: Իմ ստվերն այն է, ինչ ես թողնում եմ իմ հետևից այս կյանքում: Ստվերը իմ հետքն է: Իմ անցյալը: Այնպես որ, թող այն լինի միշտ գեղեցիկ, որովհետև իմ ստվերը հենց ես եմ, որ կամ:

Հեղինակ՝ Ալմիրա Բերբերյան

Ձայնագրությունը այստեղ ՝  http://mskh.am/am/19205

2 comments on “Ստվեր …

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s