Աշխարհում կան շատ երկրներ, այդ երկրներում ապրում են տարբեր, շատ տարբեր մարդիկ, նրանք լինում են տարբեր բնավորության տեր, ունենում են տարբեր երազանքներ: Չնայած կան մարդիկ, որոնց երազանքները նման են միմյանց:
Բոլոր մարդիկ ապրում են երազանքներով: Երազանքը մարդու կյանքի լուսավոր կետերից մեկն է: Հնարավոր չէ աշխարհում լինի այնպիսի մարդ, որը գոնե շատ փոքր երազանք չունենա: Երբ մարդը երազանք կամ գոնե ինչ-որ մի բանի հանդեպ ձգտում չի ունենում, ուրեմն այդ մարդը կյանքի հանդեպ հետաքրքրություն չունի:
Ես ունեմ բազում երազանքներ: Շատ եմ սիրում բնության գրկում նստել ու երազել: Երազել նույնիսկ այնպիսի բաների մասին, որոնք ինձ թվում է, որ երբևէ ոչ մեկի հետ չեն կատարվել: Երազանքները ապագայի հետ կապված ինձ մեծ ուժ ու ապրելու ցանկություն են տալիս: Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երազանքների:
Շատ փոքր հասակում ես երազում էի ունենալ մեծ տիկնիկների հավաքածու, փոքրիկ տնակ, որտեղ կանցկացնեի ամբողջ օրս տիկնիկների հետ:
Իսկ հիմա … հիմա երազանքներս լրիվ ուրիշ են: Ասես այն նույն փոքրիկը չլինեմ, որը երազում էր հետաքրքիր խաղերի ու խաղալիքների մասին: Դրանք երևի ավելի շատ մանկական երազներ էին: Հիմա երազում եմ «հասուն մարդու պես», երազում եմ այնպիսի բաների մասին, որոնք կարող են ինչ-որ չափով իրականանալ:
Ցանկանում եմ «բարեհաջող քննությունների ավարտ», հետո ընդունվեմ բուհ, ունենամ աշխատանք, լինել հայրենիքիս համար պիտանի մարդ: Լինել այնպիսին, որ իմ ծնողները ինձնից չամաչեն, այլ գոնե մի փոքր հպարտանան:
Երազանքները մարդուն ուժ են տալիս, բայց պետք չի միշտ նրանցով ապրել: Պետք է ապրել արդի կյանքով ՝ դառը իրականությամբ:
Մյս
18
2012