Իմ ընկերը …


Յուրաքանչյուր էակ կարիք ունի մի այնպիսի մարդու, ում կարող է լիովին վստահել: Հավատարիմ ընկեր կլինի այն մարդն, ում հետ դու ունես ընդհանրություններ, ում վստահում ես, ու ով քեզ է վստահում: Ում կարող ես ասել այն ամենն, ինչ չես ասի ոչ մեկին, չնայած, որ կարիք ունես մտքերով կիսվելու՝ որևէ մեկի հետ: Կարծում եմ, բոլորի կյանքում էլ կա այդ ընկերը:
Ես էլ ունեմ շատ-շատ ընկերներ, նրանց բոլորին էլ սիրում եմ, վստահում, բայց ոչ միշտ ու ոչ ցանկացած թեմաներով կարող եմ ազատ արտահայտվել նրանց հետ: Բայց, ինձ համար ամենալավ, ամենաբարի ու հասկացող ընկերը մայրիկն է: Ես նրա հետ կարող եմ խոսել շատ երկար ժամանակ՝ և ուրախ, և տխուր թեմաներից, ու համոզված եմ, որ նա երբեք ինձ չի դավաճանի, ու չի արհամարհի, այլ կլսի ու խորհուրդ կտա:
Ես երբեք ոչ մեկին ավելի շատ չեմ վստահի ու հավատա, քան իմ ամենահարազատ ընկերոջը՝ մայրիկիս:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s