Ամռանը, երբ կիզիչ արևից մենք անտանելի շոգում ենք կա մի զովացնող մթերք: Եվ այդ մթերքը պաղպաղակն է, որը սիրում ենք բոլորս:Իսկ դուք ձեզ երբևէ հարցրե՞լ եք, թե ով է առաջին անգամ պատրաստել պաղպաղակը, կամ երբ է այն ծագեԼ:Ասում են, որ առաջին անգամ պաղպաղակը համտեսել են Ներոն կայսերի և չինական կայսր Տանգուի ժամանակներում: Այդ ժամանակներում պաղպաղակն ուներ պատրաստման իր եղանակը`կաթի և սառույցի խարնուրդ:Հայտնի չէ, թե ե՞րբ, ո՞րտեղ և ո՞վ է պատրաստել առաջին պաղպաղակը: “Պաղպաղակի պատմությունից” մեզ միայն հայտնի է, որ դեռ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները սառեցվել են ձյան մեջ: Մակեդոնացու օրոք ստրուկներին ուղարկում էին սարեր ձյան հետևից և վարժեցնում էին արագ վազել, որ ձյունը չհալվի:1325 թ. ճանապարհորդ Մարկո Պոլոն մի դեսերտի բաղադրատոմս բերեց Եվրոպա, որի սառեցման համար օգտագործում էին ոչ միայն սառույց և ձյուն, այլ նաև սելիտրա: Այդ անուշ քաղցրավենիքը միանգամից հանրահայտ դարձավ և բոլորը սիրեցին:Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր խոհարար ոչ մեկին չի տա իր բաղադրատոմսը:: Հանրությանն այդ գաղտնիքը բացահայտեց միայն Պրոկոպիո դե Կոլտելլին, որը առաջին սրճարանը բացեց Փարիզում 1782 թ.: Ի դեպ, այդ սրճարանը գոյություն ունի առ այսօր:
Սկզբում պաղպաղակը վաճառվում էր ափսեներով և միայն քաշով: Իսկ 19-րդ դարի վերին պաղպաղակը սկսեցին վաճառել թղթով:
- Պաղպաղակը ունի մոտ 5000 տարվա պատմություն:
- Ամերիկյան պաղպաղակի մոտ 60%-ը ջուր է պարունակում, որը գալիս է կաթից կամ այլ բաղադրիչների խառնուրդից
- Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում: Միջին հաշվով ամեն տարի ամերիկացի ուտում է 20 կիլոգրամ պաղպաղակ:
- Աշխարհի ամենամեծ պաղպաղակը պատրաստվել է 1988 թվականին, որի զանգվածը հասնում էր մոտավորապես 24 տոննայի: