Արդյո՞ք մեր կախվածության մեծացումը տեխնիկայից չի հանգեցնի մեր ազատության սահմանափակմանը

Որքան է զարգանում քաղաքակրթությունը: Տեխնիկայի զարգացումը տեղի է ունենում այնքան արագ` կարծես երկրաչափական պրոգրեսիայով աճող մեծություն լինի: Մարդը այնքան է հեռացել բնությունից և իր բնական միջավայրից, որ արդեն անհնարին է նրան պատկերացնել բնական միջավայրում, առանց որևէ տեխնիկայի միջոցի գործածման:

Միթե կարող ենք ազատ տեղաշարժվել առանց ավտոմեքենաների, կամ բարդ հաշվարկների անել առանց հաշվիչի, իմանալ օրվա ժամը ու ջերմաստիճանը, հեշտությամբ շփվել միմյանց հետ ու … Այս ցանկն անվերջ շարունակելի է: Այո, ես ազատ չեմ, երբ գետում լողանալու փոխարեն կախված եմ ջրատաքացուցիչից, ես ազատ չեմ, երբ զգեստներս ձեռքով լվալու փոխարեն, կարիք ունեմ լվացքի մեքենայի, ես ազատ չեմ, երբ կենսական պահանջները բոլորը կախված են տեխնիկայի գոյությունից և կիրառումից: Սակայն ես ազատ եմ այս ամենը հաղթահարելու: Չէ՞ որ ազատ է իմ միտքը: Իսկ դա ամենակարևորն է:

2 comments on “Արդյո՞ք մեր կախվածության մեծացումը տեխնիկայից չի հանգեցնի մեր ազատության սահմանափակմանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s