Մեր քաղաքում տարածված են խոսակցությունները, որոնք վատ են բնութագրում քաղաքի մաքրությունն ու զարգացվածությունը:
Չնայած, որ բոլոր քննադատողներն էլ ոչ մի օգուտ չեն տալիս քաղաքին և ոչ մի ջանք չեն գործադրում քաղաքի բարելավման համար: Կան մարդիկ, որոնց համար մեկ է, թե ինչ կլինի, կարևորը նրանք ապրում են այնպես, ինչպես ուզում են, իրենց ձեռքի աղբը թափում են այնտեղ, որտեղ ուզում են:
Մարդկանց մի մասն էլ միայն քննադատում է քաղաքը, ասելով որ այն շատ վատն է, որ կարող էր ավելի գեղեցիկ ու մաքուր լինել, կարող էին լինել հարմարավետ վայրեր՝ ժամանցի և հանգստի համար:
Մնացածի համար քաղաքը շատ գեղեցիկ է, հարմար: Շատ սիրում են իրենց քաղաքը, բայց գրեթե ոչինչ չեն անում, որպեսզի ավելի շենանա ու գեղեցկանա:
Եվ այս մարդկանց մեծամասնությունը կազմում են երիտասարդները, ովքեր նախ պետք է կարողանան իրենց քաղաքը պահել այնպես, ինչպես կա, չաղտոտել, հետո նոր խոսել մաքրությունից, ավելի զարգացնել ու բարգավաճել, հետո բողոքել, որ հետամնաց է:
Բայց մեր քաղաքում շատ քիչ են նման երիտասարդները, և բոլորն էլ իրենց վրա պարտականություն չեն զգում քաղաքն ավելի գրավիչ դարձնելու համար:
Իսկ այսպես, կարծում եմ, երբեք չենք հասկանա, թե ինչ է պետք անել, որպեսզի երիտասարդները գոհ ու բավարարված լինեն իրենց քաղաքից: