3 պատճառ Հայաստանում մնալու, 3 պատճառ Հայաստանից գնալու

Յուրաքանչյուր մարդու համար հարազատ է այն երկիրը, որտեղ նա ծնվել է և ապրում է: Չնայած, որ շատերն են թողնում, հեռանում, տարբեր պատճառներով:

 

Մոտ մեկ ամիս առաջ, մեզ առաջարկեցին մեկնել արտասահման և ապրել այնտեղ:

Առանց երկար մտածելու, ասացի որ համաձայն եմ ու սկսեցի համոզել ծնողներիս, որպեսզի ընդունեն ուրիշ երկիր մեկնելու առաջարկը: Սակայն, երբ արդեն մտածում էի, թե ինչպես եմ այնտեղ ապրելու, և ծրագրեր էի գծում ուսումս շարունակելու համար, հանկարծ մի շատ տարօրինակ զգացում պատեց: Արդեն կարոտ էի զգում հայրենիքիս հանդեպ: Ու այդ պահից սկսած համառորեն պնդում էի, որ չեմ կարող թողնել երկիրս ու գնալ ապրելու արտասահմանում: Ահա այն կարևոր պատճառներից մեկը, որ չթողեց ինձ հեռանալ Հայաստանից:

Երբ մտածում էի, որ կգնամ ու չեմ տեսնի ընկերներիս, չեմ կարող շփվել նրանց հետ այնպես, ինչպես հիմա, ակամայից չէի ցանկանում հեռանալ: Կամ բարեկամներս, ովքեր ինձ համար շատ կարևոր ու հարազատ մարդիկ են: Ինչպես գնամ, եթե ունեմ հետաքրքիր երազանքներ ու որոշումներ ընկերներիս հետ, որ խոսք ենք տվել, միմյանց, իրագործել:Ինչպես գնամ, եթե գիտակցում եմ, որ խեղդվելու եմ կարոտից:

Հայաստանից գնալու պատճառ չեմ կարող առանձնացնել, քանի դեռ մտածում եմ, որ անգամ հնարավորությունների ընդարձակումը չի կարող պատճառ հանդիսանալ հրաժարվելու սեփական երկրից:

Ինձ համար կարևոր է այն, որ ես լինեմ ընտանիքիս հետ, լինեմ սիրված, ունենամ լավ շրջապատ, դառնամ հայրենիքիս իսկական քաղաքացի:

Այս ամենով է պայմանավորված ապագաս, իսկ վերջինս պատկերացնում եմ միայն Հայաստանում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s