Արդյոք ես հասկանում ե՞մ, թե ինչ է սերը: Պարզ է, որ լիովին չեմ հասկանում, բայց գոնե պատկերացնում եմ իմ տեսածի, զգացածի ու ապրածի չափով:
Սերը դա մի այլ մոլորակ է: Մեր մոլորակի հետ կապ չունեցող, որը գտնվում է մարդու սրտում: Երբ մարդը սիրահարված է լինում, կյանքին լրիվ այլ կերպ է նայում:
Երբ դու սիրում ես, և այդ սերը փոխադարձ է լինում, ոչինչ չի կարող խոչընդոտել քեզ՝ լիակատար երջանիկ լինելու համար: Իմ կարծիքով դա ամենահիանալի բանն է, որի շնորհիվ կարողանում ես լինել երջանիկ, կարողանում ես կյանքը տեսնել ավելի գունեղ ու պարզ, ցանկանում ես զգացմունքներդ արտահայտել, ուրախությամբ ու էմոցիաներով կիսվել որևէ մեկի հետ:
Սերը ամենալավ ու ամենատանջալի զգացմունքներից է:
Երբ քո սիրելիի շրթունքներից լսում ես, որ դու կարևոր ես նրա համար, որ սիրում է քեզ՝ դու քեզ զգում ես աշխարհի ամենաերջանիկ էակը: Իհարկե, դա շատ լավ է և հաճելի: Սիրահարված ժամանակ դու լինում ես ցրված, մտազբաղ, բարի, հանգիստ ու երազկոտ:
Բայց երբ քո սիրած էակը չի սիրում քեզ, այդ ամենը ուղղակի սարսափելի է: Ինչքան էլ դա մանկական կամ առաջին սեր լինի, ինչքան էլ սիրահարություն լինի, միևնույն է՝ անցնում ես լուրջ տանջանքների միջով…
Սերը՝ ըստ Վռամ աբեղա Ղազարյանի, փոխադարձ անփոխարինելիության զգացումն է:
ԼՈՒՑԿՈՒ ՀԱՏԻԿԸ
Դուք գիտե՞ք մարդիկ,
Թե որքան շատ է լուցկու հատիկը սիրում իր տուփին,
Ապա դուք փորձեք բաժանել նրան,
Ձեզ չի հաջողվի,
Նա կխնդրի գեթ վերջին անգամ համբուրել տուփին,
Եվ այդ համբույրից նա կբռնկվի
Ինքն իրեն կայրվի,
Ու ոչինչ, ոչինչ նրան չի փրկի,
Ուրեմն եկեք սիրենք այս ձևով ու թե բաժանվենք, ապա այրվելով:
ՔՈ ՀԵՔԻԱԹԸ
Դու ասում ես, որ աստղերը
Չեն կարող խոսել,
Որովհետև սերը խեղդում է նրանց:
Եվ այն օրը, երբ ես կսիրեմ նրանց
Ու կկարողանամ այդ ասել,
Դու կխոսեցնես աստղերը:
Դու ասում ես, որ երկինքը
Գիտի միայն բարկանալ,
Որովհետև ես չեմ սիրում նայել վերև:
Երբ ես երկինքն էլ սիրեմ թերև,
Այն կսկսի ժպտալ,
Քո մոխրագույն երկինքը:
Դու ասում ես, որ գարունը
Ուշանում է այս անգամ,
Որովհետև ես չեմ ուզում նրա գալը,
Իմ հոգուն քո տիրանալը
Կլինի փրկությունը գարնան,
Եթե ինձ ջերմացնի անունդ:
… Քո անունը, գարունը,
Իմ արցունքը, կարոտը,
Նռան գույնը և հոտը
Սիրուն են, սիրում եմ …
… Խենթ …