Էրոզիայի էությունը կայանում է նրանում, որ անձրևների, ձնհալի, ոռոգման ջրերի և քամիների ազդեցության տակ հողածածկը լվացվում է, քայքայվում և աստիճանաբար զրկվում օրգանական նյութերից ու բույսերին մատչելի սննդատարրերից: Արդյունքում նվազում է հողի բերրիությունը։ Մարդկությունն իր գոյության օրվանից էրոզիայի պատճառով կորցրել է 2 մլրդ հա վարելահող՝ մնացել է 1,՚5 մլրդ հա։ Էրոզիայի դեպքում, հողն աստիճանաբար զրկվելով իր փխրուն ու նուրբ մասից, ոչ միայն կորցնում է սննդանյութերի պաշարը, այլև զրկվում է լավ կառուցվածքից և բարենպաստ ֆիզիկական հատկություններից /հողը կորցնում է ջուր կլանելու և պահելու ընդունակությունը)։
Դասակարգում են էրոզիայի 2 տեսակ` ջրային և հողմային։ Ջրայինը լինում է և բնական և արհեստական պատճառներով, իսկ հողմայինը՝ միայն բնական։
Ջրային էրոզիայի դեպքում ջուրն իր հետ ողողում, տանում է հողի վերին շերտի մի մասը, իսկ հողմային էրոզիայի դեպքում՝ քամին փչում, տանում է չոր հողիփոշիացած վերին շերտը, մերկացնում է բույսերի արմատները կամ մշակված դաշտերը ծածկում է ավազի ու փոշու շերտով։
Էրոզիան լինում է բնական և ոչ բնական։ Բնականը կանխել չենք կարող։ Այն բավականին դանդաղ ընթացող, օրինաչափ զարգացող պրոցես է։
Պատճառներն են`
• լեռնալանջերի թեքությունները,
• տեղումների քանակը,
• մայրապարը,
• բուսածածկի բնույթը և այլն։
Իսկ ոչ բնական էրոզիան արագընթաց պրոցես է և տեղի է ունենում մարդու անխոհեմ գործունեության հետևանքով՝
• ոռոգման տեխնիկայի սխալ կազմակերպում (ոռոգվող շրջաններում էրոզիայի պատճառ է հանդիսանում արագ հոսող ոռոգման ջուրը, որը ողողում ու դաշտերից տանում է մեծ քանակությամբ տիղմ՝ հարուստ հանքային նյութերով ու հումուսի մեծ պաշարով),
• երկրագործության ոչ ինտենսիվ համակարգեր,
• թեք տարածքների չհամակարգված մշակում,
• անտառների զանգվածային հատում,
• բուսական ծածկի ոչնչացում,
• արոտավայրերի անկանոն շահագործում` գերարածեցում և այլն։
Էրոզիայի դեմ կարելի է պայքարել`
• հակաէրոզիոն ցանքաշրջանառությունների կիրառմամբ (համապատասխան բազմամյա խոտաբույսերի ընտրություն և մշակման այնպիսի դասավորություն, որ հողը հնարավորինս քիչ փորվի),
• թեք տարածքներում դաշտերի հորիզոնական մշակմամբ (խոչընդոտում է հողատարմանը),
• պաշտպանական շերտերի ստեղծմամբ (բազմամյա խոտաբույսերը, մացառներն ու պտղատու ծառերը շերտերով դասավորելով),
• ցելի կամ ցրտահերկի վրա հորիզոնական ուղղությամբ, մեկը մյուսից որոշ տարածությամբ խոր ակոսների ու թփերի անցկացմամբ (կլանում են վերևից հոսող ջրերը ու արգելում հողի լվացումը),
• ժամանակին հողը խորը վարելով,
• շախմատաձև ու խաչաձև կրկնավարով,
• վաղ ցանքսով,
• աշնանացանով,
• հողի ճիշտ պարարտացմամբ,
• խոզանացան բույսերի (հացահատիկայիններ) խաչաձև ու նեղ շարային ցանքով,
• ձյան կուտակմամբ (հետո նաև ձյան հալքի կանոնավորմամբ),
• լանջերի դարավանդմամբ,
• կարճ ու բութ ակոսներով, դանդաղ, ոչ մեծ շիթերով ոռոգմամբ (ցանկալի է անցնել անձրևացման եղանակին),
• դաշտը միշտ խոնավացմամբ,
• բուսական ծածկով պատելով (նպաստում է, որ հողն աստիճանաբար հարստանա օրգանական նյութերով),
• լեռնալանջերի անտառապատմամբ,
• քարե, փայտյա պատերի ու արգելքների կառուցմամբ։
Հողի աղակալումը և պայքարը դրա դեմ
Հողերի աղակալումը կայանում է նրանում, որ հողում կուտակվում են մշակաբույսերի համար թունավոր և որոշակի քանակի հեշտ լուծվող աղեր (որոնց առկայությամբ բույսն այլևս չի կարող այդտեղ աճել), որոնք հիմնականում ներկայացնում են նատրիումի, մագնեզիումի և կալցիումի քլորիդներ, սուլֆատներ, կարբոնատներ, երկկարբոնատներ։ Աղուտներում ջրալույծ աղերի քանակը հասնում է 3-30 % և ավելին։ Այդ աղերը խախտում են բույսի բնականոն աճն ու զարգացումը։ Աղուտ հողերի առաջացման պատճառներն են՝
• խորքային ջրերի բարձր մակարդակը,
• խորքային ջրերում մեծ քանակությամբ լուծված աղերի առկայությունը,
• հողակազմող մայրապարում մեծ քանակությամբ լուծված աղերի առկայությունը,
• հողի մեխանիկական կազմը (ծանր կավային հողերի մազանոթային սիստեմը լավ է զարգացած և հողի ստորին շերտերից ստորերկրյա ջրերը հեշտ ու արագ բարձրանում են մակերես, իսկ ավազային հողերում՝ ոչ),
• բարձր ջերմության պայմաններում տեղի ունեցող ինտենսիվ գոլորշիացումը,
• մարդու սխալ գործունեությունը՝ կապված ոռոգման համակարգի հետ
Աղակալման դեմ պայքարը բաղկացած է 3 հիմնական փուլից՝
1. կապիտալ հարթեցում, դրենաժային ցանցի (հորիզոնական, ուղղահայաց կամ համակցված), ոռոգման համակարգի, կամուրջների, ճանապարհների կառուցում և այլն,
2. քիմիական մելիորացիա և լվացում (տևում է 1-2 տարի),
3. մելիորացված հողերի գյուղատնտեսական իրացում (տևում է 3-4 տարի)։
Ի՞նչ է նշանակում հողի բերրիության միասնական կառավարում (ՀԲՄԿ)
ՀԲՄԿ-ն հոդի բերրիության կայուն և արդյունավետ կառավարման ձև է։ ՀԲմԿ-ն հողի արտադրողականության բարձրացումն է նրանում գոյություն ունեցող սննդատարրերի, հանքային պարարտանյութերի ամենաօպտիմալ օգտագործմամբ` միաժամանակ պահպանելով և ընդլայնելով հողի բերրիությունը։ ՀԲՄԿ-ն ունի մի շարք մոտեցման ասպեկտներ՜
• լրացնել հողի սննդատարրերի պակասը,
• ընդլայնել տնտեսությունում սննդատարրերի շրջանառությունը,
• կրճատել սննդատարրերի կորուստները շրջակա միջավայրում,
• բարելավել հողի սնուցման արդյունավետությունը։
Հողի բերրիությունը, ընդլայնման ուղիները
Հողի առաջացումը բարդ ու երկարատև պրոցես է։ Հողագոյացման պրոցեսն ունի մի շարք գործոններ, որոնք իրենց ներգործություններով սահմանազատել հնարավոր չէ։ Դրանք Են
• կլիման,
• մայրապարի տեսակը,
• բուսական ու կենդանական օրգանիզմները,
• ռելիեֆը,
• ժամանակը,
• մարդու տնտեսական գործունեությունը։
Ըստ ակադեմիկոս Ռուպրեխտի կատարած ուսումնասիրությունների՝ 600 տարում գոյանում է ընդամենը 15-28 սմ սևահող, այսինքն այնքան, որ հնարավոր լինի ինչ-որ բան մշակել։ Բայց այժմ մարդը, իր գործունեությամբ, հիմնականում չարաշահում է բնական ռեսուրսները, աղտոտում շրջակա միջավայրը։
Առողջ հողը ակտիվ միկրոօրգանիզմներով հագեցած հողն է, որը ճիշտ ագրոտեխնիկայի ժամանակին կիրառման, պարարտացման չափաբաժինների ստույգ պահպանման արդյունք է։ Այս պարագայում մեկ ֆերմերի ջանքերով դժվար է հասնել շոշափելի արդյունքի։ Դրա համար առաջարկվում է հողի բերրիության միասնական կառավարումը։
1. Շարային կամ ցանքակից պարարտացում—պարարտանյութը հող է մտցվում սերմի հետ միաժամանակ շարքերին զուգահեռ։ Նպատակն այն է, որ բույսն ապահովված լինի մատչելի սննդատարրերով զարգացման ամենաառաջին փուլերում։
2. Սնուցում—կարևոր ագրոմիջոցառում է։ Պարարտանյութը, որպես օժանդակ սնունդ, հող է մտցվում կամ տրվում է բույսին այլ ձևով աճի ու զարգացման ընթացքում։ Սնուցումների օգնությամբ հնարավոր է լինում ուղղել հիմնական և ցանքակից պարարտացման ժամանակ հնարավոր թույլ տված սխալները։
Հողի բերրիության վրա դրական ազդող գործոնները
• ցանքաշրջանառություն — միևնույն հողակտորում բույսերի հաջորդական աճեցումը, որի շնորհիվ պահպանվում է հողի բերրիությունը,
• օրգանական պարարտանյութերի կիրառում (գոմաղբ, կոմպոստ),
• խառը ցանքեր — միևնույն հողակտորում մշակվում է երկու մշակաբույս միաժամանակ, մեկը հիմնական, մյուսը ենթացանք, վերջինի համար հիմնականում ընտրվում է բակլազգի մշակաբույս,
• բակլազգի մշակաբույսեր — արմատներին առաջանում են պալարիկներ, որտեղ բնակվող պալարաբակտերիաները ֆիքսում են օդում գոյություն ունեցող ազոտը այղպիսով հոդում կուտակելով մատչելի ազոտ (սկզբում իրենց, իսկ հաջորդ տարի այլ մշակաբույսերի համար),
• կանաչ պարարտացում (սիդերացիա) — պարարտացման ենթակա հողի վրա մշակվում է համապատասխան բույսը սիդերատը, և այն հող են դնում կանաչ վիճակում հիմնական վարի ժամանակ,
• հանքային պարարտանյութեր — հանքային նյութեր պարունակոդ պարարտանյութեր են (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն), որոնց չարաշահման դեպքում ստացվում է հակառակ էֆեկտը,
• նպաստավոր պայմանների ստեղծում հողի միկրոօրգանիզմների գործունեության համար — կիրառվող նյութերի և մշակության տեխնոլոգիաների այնպիսի կիրառում, որը չի վնասում և նույնիսկ նպաստավոր պայմաններ է ստեղծում հողում բնակվող միկրոօրգանիզմների կյանքի համար։