ՄԵԾ ՊԱՆԴԱ
Մեծ պանդայի հայրենիքը Չինաստանն է: Անվանումը նշանակում է (արջ-կտու):Նաև անվանում են բծավոր արջ կամ բամբուկե արջ:
Մեծ պանդան ունի 30-160 կգ քաշ: Այն ունի բավականին երկար պոչ(մոտ 12սմ): Մարմինը ծածկված է սպիտակ մորթով: Վերջույթները և աչքերի շրջակայքը սև է:
Մեծ պանդան պատկանում է գիշատիչների դասին: Բայց չնայած դրան սնվաում է միայն բամաբուկով: Պանդան ուտում է օրեկան 30 կգ բամբուկ: Բամբուկը կենդանու համար սպիտակուցի աղբյուր է:
Մեծ պանդան այժմ հանդիսանում է անհետացող տեսակ: Ըստ գիտնականների բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա: Մեծ պանդան հանդիսանում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի խարհրդանիշը:
Փոքր պանդան կաթնասուն է : Այն սերում է գիշատիչ պանդաների ընտանիքից, սնվում է հիմնականում բուսականությամբ:
Փոքր պանդայի մասին գրավոր հիշատակություններ են եղել Չինաստանում (XIII դար):
Բայց եվրոպացիները նրա մասին իմացել են XIX դարում:
Փոքր պանդայի երկարությունը 51-64 սմ է, պոչի երկարությունը` 28-48 սմ: Արուները կշռում են 3.7-6.2 կգ, իսկ էգերը` 4.2-6 կգ: ՈՒնի 38 ատամ:
Փոքր պանդան վարում է գիշերային կյանք: Ցերեկը քնում է փչակում` ծածկելով գլուխը պոչով: Վտանգի ժամանակ բարձրանում է ծառի վրա: Բայց այնուամենայնիվ սնվում է հողի վրայի բարիքներով(բամբուկ, տերևներ):
Եթե դիտել եք <<Կունգ-ֆու Պանդա>> մուլտֆիլմը, ապա կիմանաք Կունգ-ֆուի վարպետ փոքրիկ Շիֆուին: Այդ կերպարը նման է փոքր պանդայի: Բայց ի տարբերություն կենդանու, կերպարը որոշ չափով փոխված է: