Հետաքրքիր փաստեր Հունաստանի մասին

947060_570395973000075_176758180_nՀունաստանը մի հին ու գեղեցիկ երկիր է Միջերկրական ծովի ափին:

Հունաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ:

Մոտավորապես  16.5  միլիոն մարդ տարեկան այցելում է Հունաստան:

100

Ձիթապտղի արտադրությամբ Հունաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Հետաքրքիր է նաև այն, որ հույները դեռևս հնագույն ժամանակներից աճեցրել են ձիթապտղի ծառեր: Դրանցից մի քանիսը տնկվել են դեռևս 13-րդ դարում և մինչև այժմ էլ բերքատու են:

Ընդհանուր տարածքի  80%-ը զբաղեցնում են լեռները:

2939563806_bd804e62ff

Հունաստանի ամենբարձր լեռնաշղթան Օլիմպն է  (2917 մ): Օլիմպի երկու ամենաբարձր գագաթները Միտիկասը և Ստեֆանին են  (2911 մ): 

Օլիմպոս լեռը հատուկ նշանակություն է ունեցել Հին Հունական դիցաբանության մեջ: Համարվում էր, որ Օլիմպոսում էին ապրում աստվածները, որոնց գլխավորը Զևսն էր:

Աշխարհում ավելի քան 12 միլիոն մարդ խոսում է հուներեն: Մոտավորապես 95 %-ը ապրում են հայրենիքում,  3 %-ը Կիպրոսում և Իտալիայում, մնացածը՝ Ալբանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Հայաստնում նույնպես ապրում են հույներ, օրինակ, Ստեփանավանի տարածաշրջանում կա մի գյուղ, որտեղ հիմա էլ շատ հույներ են ապրում: Այն կոչվում է Յաղդան:

Յուրաքանչյուր լեզվի հազարավոր բառեր առաջացել են հուներենից: Հունարեն բառերով հագեցած լեզուներից մեկը հենց անգլերենն է:

Հունաստանի ամենամեծ կղզին Կրետեն է` 3189 քառ. կմ:

Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը,  Եվրոպայի ամենահնագույն քաղաքներից մեկն է: Այն նաև համարվում է ժողովրդավարության, փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, քաղաքագիտության, արևելյան գրականության, պատմագրության, հիմնարար մաթեմատիկական սկզբունքների, ողբերգության և կատակերգության հայրենիքը:

Հին Հունաստանում են առաջացել Օլիմպիական խաղերը, որոնց ժամանակ դադարում էին բոլոր պատերազմները: Հայ թագավորներից Վարազդատը  եղել է հին օլիմպիական խաղերի չեմպիոն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s