Ժամանակ առ ժամանակ ինձ հարցնում եմ և մտովի պատկերացնում՝ «ո՞վ եմ ես»:
Իսկ հիմա, կուզենայի մի փոքր ճանաչես ինձ: Կճանաչես, այնպես, ինչպես ես եմ ուզում, բայց համոզված եմ, որ ապագայում կունենաս քո իսկ սեփական կարծիքն իմ մասին:
… ԵՍ հայ եմ, հա՛յ, ով սիրով և պատվով է ասում այդ մասին: Հայաստանցի յուրաքանչյուր մարդ, ով գիտակցում է և զգում իր հայեցիությունը, նա պարտավորված է լինել արդար, արդա՛ր՝ գոնե իր խղճի ազատության համար:
Կարծում եմ այսպիսինն եմ: Ես, ձգտում եմ լինել արժանի, ուզում եմ կատարել մի այնպիսի գործ, որով օգնելով կկարողանամ վերադարձնել պարտքս մեր նախնիների, կցանկանայի դառնալ հայրենիքիս մի փոքր մասը:
Փորձեմ ավելի պարզ դառնալ քեզ համար:
Ես երկայնամիտ եմ, այս երևույթն ինձ շատ է դուր գալիս և բավականին օգնում: Ընկերասեր եմ, անմիջական, համբերատար. բարի, համարձակ, կամակոր և սկզբունքային:
Իսկ թե ՈՎ կուզենայի լինել, դա ինձ համար կյանքիս կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչը բացահայտում եմ ժամանակի ընթացքում, թերևս, միայն ինձ համար: