Արվեստ: Անհատական աշխատանք

          

Minoan_Palace_of_KnossosԿնոսոյան պալատը

Կնոսոսի  պալատը, գտնվում է Հունաստանի Կրետե կղզում: Այն ծովի ափից հեռու է 4 կիլոմետրով: Ըստ լեգենդի, Կնոսոսի պալատը կառուցվել է բրոնզի դարում, մեծագույն ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Դեդալի կողմից: Որը աքսորվել է Աթենքից և իր ապաստարանը գտել է Կրետեում ` թագավոր Մինոսի պալատում: Պալատում, Դեդալը կառուցել է մի հայտնի լաբիրինթոս, որտեղ Մինոս թագավորը թաքցնում էր հրեշ Մինոտավրին, որը ծնվել էր իր կնոջից և սուրբ ցլից: 

Knossos_-_09Armon_Knossos_P1060065Knossos_lighting_ventilation_PA067391Armon_Knossos_P1050999

Բոլոր միջերկրածովյան ափամերձ քաղաքներում, ուղարկում էին սարսափելի նվեր Կրիտ կղզի` 7 աղջիկ և 7 տղա: Որոնց Մինոսը քցում էր լաբիրինթ Մինոտավրի մոտ: Այսպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև Կրիտ եկավ լեգենդար թագավոր Տեսեյը: Որը

Knossos_bull

 հաղթել էր մենամարտում Մինոտավրին և բարեհաջող դուրս էր պրծել կղզուց: Երբ այդ առասպելի մասին գրում էին հունական պատմաբանները Կնոսի պալատը ամբողջովին արդեն կործանվել էր և դադարել էր գոյատևել, որովհետև երկար ժամանակ այդ պալատը համարվում էր առասպելական շինություն, որը ոչ մի անգամ գոյություն չի ունեցել: 

Միայն 19-րդ դարի վերջին հանրահայտ հնէաբան Արթուր Էվանսը որոշեց բացահայտել առասպելը և պեղումներ  սկսեց դղյակի գտնվելու ենթադրվող վայրում: Առասպելը հաստատվեց. Էվանսը պեղեց ոչ թե ուղղակի պալատ,  նա պեղեց մի ամբողջ քաղաք:

Քաղաքակրթությունը, որը, ինչպես ենթադրվում էր, կառուցել է Կնոսոսի պալատը, անվանվեց մինոյան՝ առասպելական Մինոս թագավորի անունից: Այսօր շատ գիտնականներ հակված են այն մտքին, որ « Մինոսը » թագավորական տիտղոս էր Կրետեյում:

Մինոյան քաղաքակրթությունը անկում ապրեց ահեղ ցունամիյից հետո, որն առաջացավ Սանտորին կղզու հրաբուխի ժայթքումից: Կյանքը Կնոսսի պալատում միանգամից չդադարեց գոյություն ունենալ: Այն աստիճանաբար հանգչում էր: Երբ Կրետե ներխուժեցին , նրանք, ինչպես հավանական է, նույնպես օգտագործել են պալատը իրենց նպատակներով: Բայց ժամանակի ընթացքում մարդիկ լքում էին Կնոսսը և այդ տեղանքը վերջիվերջո ամայացավ: 

Հ.Գ. Ինձ համար այս պալատը արժեքավոր <<ստեղծագործություն>> է, պատմական փաստ, իր ժամանակաշրջանի վկա: Այսքանով գնահատելի է այս պալատի դերն ու նշանակությունը: 

Հղումը` http://ru.wikipedia.org

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s