Էկոլոգիա

Կնճիթաթերթիկ սապատավոր (Կարմի գիրք):
2

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Արարատի մարզից: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում: Աճում է լեռնային
գոտում  850-1000 մ բարձրությունների վրա. չոր,  ավազոտ, քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում: Անհետանում է աճելավայրերի խախտման պատճառով: Որոշ մասը պահպանվում է <Գոռավանի ավազուտներ> արգելավայրում: Գեղազարդային բույս է: Բավականին հազվադեպ հանդիպող բույս է :

Հող:

Հողը երկրակեղևի վերևի փխրուն և բերքատու շերտն է: Բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Հողի դերը մարդու կյանքում չափազանց մեծ է: Նրանից են ստանում այն ամենը, ինչը անհրաժեշտ է մարդու կյանքի բարելավման համար: Օրինակ սնունդը, էներգայի մոտ 88 %-ը, որը ստանում են սննդի հետ, տալիս են մշակվող հողերը: Հողի կորստի հիմնական պատճառներն են ` հողի էրոզիան, ջրի էրոզիան, ոռոգելի հողագործությունը, ճահճացումը, օտարումը, հյուծումը:

images Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները: Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:

Նավթ:

Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար:  Նավթի պարունակության մեջ գերակշռում են ածխածինը և ջրածինը, քիչ քանակությամբ կա նաև ազոտ, ծծումբ , թթվածին և յալ նյութեր:

Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից , որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ: Այդպիսի հանքեր կան Բալթիկ ծովում և Կասպից ծովում: Երբեմն նավթը նավթաբեր շերտում գտնվում է մեծ ճնշման տակ, և հորատանցքը փորելուց հետո այն ժայթքում է շատրվանի տեսքով:
 Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:

Գազ:

Գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ:
Բնական գազի կազմի մեջ գերակշռում է մեթանը որոշակի քանակությամբ կարող են հանդիպել նաև ածխաջրածնային այլ միացություններ`  էթան, պրոպան, բութան , ինչպես նաև այլ միացություններ` ջրածին, ծծմբաջրածին , ածխաթթու գազ , ազոտ , հելիում  և այլն:

Ածուխ:

Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բույսական զանգվածի քայքայման հետևանքով: Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս,  ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար: Բուսազանգվածի մնցորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s