Մետրո ♥

 

8oZY1BRdABvSeIqUQMW7RjP3vm

80-ամյակս նշեցինք մետրոյում:Ընտրյալս անակնկալ էր պատրաստել, մետրոյի նկարով շապիկ, և ճանապարհորդություն դեպի Լոնդոն, որ մետրո մտնենք: Հուզիչ չէր: Սպասելի էր: Մոտ 10 տարի առաջ ներկեր էինք վերցրել գունավոր, և սպասում էինք, երբ մետրոն կմոտենա, դռները բացվում էին, լցնում էինք ներկերը դուրս եկողների վրա և ծլկում ներս: ”Զգուշացեք դռները փակվում են”:
Թոռնիկս լուսանկարիչ էր, ամեն օր ապահովում էր մեր նկարը, արդեն 21980 հատ ունենք: Նկարների մեջ գոռում էինք ոչ թե պանիր, այլ ”Մետրոոոոոոո”: Չէ մենք թոշակից բողոքող ծերերից չենք: Մենք պաշարել ենք մեր ձմռան պահուստը: Ծերուկիս կեդերը մաշվել են, պետք է նորը գնեմ: Երկուսիս վրայից մետրոյի հոտ է գալիս: Երկու խոնավ ծերուկներ:
Առավոտ: Ժպտացի ծերուկիս, և բրդեցի անկողնուց, որ արթնանաս: Խեղճս տապալվեց:
-Կնճռոտս, արթնացիր, պետք է գնանք քեզ կեդ առնենք, որ գնանք ո՞ւր : Ո՞ւր ասում եմ, Լոնդոն: Դու չես ասում, պահ, ես կասեմ:
-Վատ եմ, պառավս: Օգնիր վեր կենամ:
60 տարվա մեջ առաջին անգամ լսեցի այս խոսքերը: Ամեն ինչ եղավ շատ արագ:
Ծերուկս հիվանդանոցում կաթիլայինի տակ քնած էր: Բժիշկն ասեց 2 օր : Խաբում է:
Ծերուկս շատ էր ծխում, բայց գեղեցիկ էր ծխում:
Վերցրեցի ծերուկիս էլ, կաթիլայինն էլ: Վազեցինք մետրո:
-Հիմա լավ եմ: Շնորհակալ եմ: Մետրոն մոտենում էր: Պարելով էլ ներս մտանք: Մեր երգն էր: Ասում էր՛՛Զգացմունքով և պարտականությամբ, կապրենք երկար և երկուսով կգրոհենք մետրոն՛՛ :
Զգուշացանք, բայց դռներն էլ չէին բացվելու:
— Հիշո՞ւմ ես՝ Մ-մենք
Ե-երջանիկ
Տ-տարիներով
Ր-րաբունի
Ո-ոզնի, քո մազերը մինչ օրս այդպես են…
Սա էլ իմ նվերն է, Լոնդոնի տոմսի փոխարեն: Դեռ կհասցնենք: մեր մետրոյի վագոնը: Դռներին զգուշացվել էր, որ փակվեն: Մեր Զեմֆիրան: Մենք՝ ես, դու, մետրոն:

Տը-դա- տը-դա- տը-դա- տը-դա- տը-դա- տը-դա- տը-դա- տը-դա- տը-դա………..

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s