Ժամանակն է բարի գործերի

Սեպտեմբերի 21-27: << Մենք մաքարում ենք աշխարհը>> միասնական ակցիաների օրեր:CleanDirtyWaters

Առաջին անգամ` 1993 թվականին , մի խումբ ավստրալացիներ , դուրս եկան օվկիանոսի ափ՝ այն  աղբից ազատելու նպատակով: Ժամանակի ընթացքում, Ավստրալիային միացան 100-ից ավելի երկրներ: Այս պահի դրությամբ միլիոնավոր կամավորներ մասնակցում են այդ ինքնաբուխ ակցիաներին: Տարբեր երկրներում ապրող մարդիկ տարվա մեջ մեկ շաբաթ  հատկացնում են աղբով լցված տարածքները մաքրելուն՝  մաքուր շրջապատ ունենալու նպատակով: Այդ մեկ շաբաթը բոլոր երկրներում ընդունված է անցկացնել սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 27-ը:
Շատ քաղաքներում անց են կացվում էկոլոգիական տարբեր թեմաներով միջոցառումներ` թափոնների վերամշակման, տնտեսական օգտակարության և այլնի մասին:  Մարդիկ` հանգստի գոտիները, լողափերը, անտառապարկերը և ջրամբարները, քաղաքին կից տարածքները և գետերը մաքրում են աղբից, անց են կացնում ”Ոչ թափոններին” , ” Այգի-աղբանոցի փոխարեն”, ”Հարձակում պլաստիկի վրա” խորագրով ակցիաներ, կազմակերպում են ցուցահանդեսներ, համերգներ և մամլո ասուլիսներ: Մարդկությունը ավելի շատ է դառնում ”Սպառողների հասարակություն” : Երկիր մոլորակի ամեն մի բնակչի վրա ծախսվում է տարեկան մոտ  20 տոննա հումք, որի մեծ մասը՝ 97 տոկոսը, դառնում է թափոն, ինչն արդեն կոչում են ”21-րդ դարի հրեշ”:
Ակցիաների նպատակն է մարդկանց մեջ սերմանել ուշադրություն շրջապատի մաքրության ու պահպանության վրա:
Այսպես, 2004թ Գրինպիս կազմակերպությունը Սանկտ-Պետերբուրգում կազմակերպել  էր կենցաղային աղբի տեսակավորման ներկայացում-դաս, որպեսզի բնակիչներին բացատրվի, թե ինչպես պետք  է տեսակավորել թափոնները, և թե ինչպիսի օգտակար բաներ կարելի է ստանալ դրանց վերամշակումից:

Ընդհանրապես,  կազմակերպվող միջոցառումներն ունենում են հետևյալ ուղղությունները.

—         Թափոնների վերամշակում և ռեսուրսների վերականգնում

—         Ծառատունկ

—         Կրթական միջոցառումներ

—         Ջրի  խնայում և կրկնօգտագործում

—         Մրցույթներ

—         Ցուցահանդեսներ

Օրինակ, այս տարի սեպտեմբերի 14-ին  Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի 43 համայնքներում  կազմակերպվել  են էկոլոգիական միջոցառումներ: Մարդիկ իրականացրել են տնամերձ աղբի հավաքում, թփերի հատումներ և այլն:

Հայաստանի քաղաքացիների համար կարևորելով  էկոլոգիական կրթությունը,  կարելի է իրականացնել  հետևյալ ակցիաները.

—          «զրույց-դասեր» այգիներում

—         Ջրօգտագործման և ջրի խնայողության հնարավոր տարբերակների մասին պատմող տեսանյութերի և թռուցիկների պատրաստում և տարածում:

—         Ակցիա «Կրթենք ծնողներին» / երեխաները դպրոցում սովորածը և կիրառածը պատմում են տանը տատիկներին, պապիկներին, հայրիկներին ու մայրիկներին/

—         «Մաքրենք  շքամուտքերը ծխախոտի մնացորդներից» / կազմակերպել  խմբային այցելություններ  շքամուտքեր և զգուշացնել բնակիչներին  բանավոր խոսքի, թռուցիկների և փակցվող պաստառների միջոցով/

—         « Ես քայլում եմ ոտքով» ակցիա-  դպրոցի բոլոր սովորողները մեկ օր դպրոց  են գալիս ոտքով քաղաքը  վառելիքի ծխից պաշտպանելու կոչով:

—         Հեծանիվների օգտագործման ավելացում

Աղբյուրը` http://ecodelo.org
http://www.calend.ru

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s