Ստեփանակերտը գալիս է վաղնջական ժամանակներից, այն թվագրվում է հինգերորդ դարում: Ըստ ավանդության ` Հայոց արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտ թագավորի նժույգի սմբակի դոփյունից աղբյուր է առաջանում, որը արքան Վարարակն է կոչում, այսինքն` վարար, հորդ աղբյուր (այդ աղբյուրը գտնվում էր Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի մոտակայքում): Հենց այդ զրույցի հետ է կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի հնագույն անուններից մեկը` Վարարակնը:
Ստեփանակերտը, իր աշխարհագրական դիրքի շնորհիվ եղել է խանի ուշադրության կենտրոնում: Նա սիրում էր այստեղ հանգստանալ: Ու հենց դրա պատճառով Պարսկաստանի տիրապետության տակ Ստեփանակերտը դարձավ Խանքենդի: Խորհրդային հանրապետության տարիներին քաղաքը վերանվանվեց Ստեփանակերտ` ի պատիվ մեծ հեղափոխական Ստեփան Շահումյանի: Այս տարի հոկտեմբերի տասներկուսին նշվել է քաղաքի անվանակոչության 90-ամյակը ( Ստեփանակերտի օրը նշվում է յուրաքանչյուր տարի հոկետմբեր ամսի երկրորդ շաբաթ օրը: )
Պատմամշակութային վայրերը
Ստեփանակերտում է գտնվում Սարգիս Բաղդասարյանի քանդակած <<Մենք ենք մեր սարերը>> հուշարձանը, որը դարձել է քաղաքի այցեքարտը: Ստեփանակերտցիները արձանը անվանում են <<տատիկ-պապիկ>>: Քանդակին պատկերված յուրաքանչյուր դիմագիծ խոսում է արցախցու ազգային նկարագրի մասին:
Տեսարժան վայրերից է Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանը, որտեղ նմուշներ կան դեռևս հնագույն ժամանակներից, քանի որ Արցախը համարվում է նախնադարյան մարդու օրրաններից մեկը:
Հայտնի է նաև Պյատաչոկը, որը իր շատրվաններով, իր ծառերով գրավում է բոլորին: Այն Ստեփանակերտի երիտասարդության հավաքատեղին է:
Սբ. Հակոբ եկեղեցին ԼՂՀ մայրաքղաքի ծիծեռնակն է, բայց համոզված ենք, որ այդպիսի շատ եկեղեցիներ կկառուցվեն:
Հաղթանակի հրապարակը միշտ մարդաշատ է: Այնտեղ են գտնվում նախագահի նստավայրը, Ազգային ժողովի և ԼՂՀ կառավարության շենքերը:
Արցախցիները առանձնանում են իրենց հյուրասիրությամբ, մարդասիրությամբ, անկեղծությամբ:
Չնայած նրան, որ նրանք պատերազմի բովով են անցել` զավակներ են կորցրել ու ավերածություններ են տեսել, նրանք չեն կորցրել իրենց մարդկային հատկանիշները: Այսօր Ստեփանակերտը օրեցօր ավելի է զարգանում: Կատարվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Զարգանում է թեթև և սննդի արդյունաբերությունը:
<<Արդֆուդ>> պահածոյացման գործարանի արտադրանքը արտահանվում է արտերկիր և լայն պահանջարկ ունի:
Ստեփանակերտցին շատ է կարևորում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նրա համար չկան Հայաստանի ու Արցախի ուրվագծված սահմաններ, քանի որ, ինչպես նա է խոստովանում, հոգու համար սահմաններ չկան: Ստեփանակերտցու համար կա 1 միասնական հայրենիք, մեկ ժողովուրդ, մեկ լեզու ու մշակույթ:
Հաշվի առնելով Ստեփանակերտի զարգացման արդի տեմպերը` համոզված կարող ենք ասել, որ Ստեփանակերտը, ինչպես նաև ամբողջ Արցախը, կշարունակեն զարգանալ ու կշարունակեն իրենց անհաղթ երթը ժամանակի պատմության մեջ:
Իր հայրենի քաղաքի մասին պատմում է Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Մարտիրոսյանը