Նախագիծ 1
Մեր շրջակա միջավայրը բավականին խիտ է բնակեցված առողջ ապրելու համար: Այն աղմուկը, փոշին, կեղտը, որը վնասում է մարդուն ու իր օրգանիզմին չի կարող ապահովել առողջ կյանք:
Միջավայրի վերահսկողություն ասելով պատկերացնում եմ ասյպես` ինքնավերահսկողություն, շրջապատի իրազեկում և հետագա վերահսկողություն, հասարակական հսկողություն և պետական հսկողություն:
Ակտիվ մասնակցում եմ հասարակական էկոլոգիական նախաձեռնություններին: Ինչով էլ օգտակար լինում շրջակա միջավայրիս բարելավմանը:
Իրականում միջազգային համագործակցության կառավարումը գտնվում է այն արդյունաբերողների և բիզնեսմենների ձեռքում, որոնց արտադրությունները ամենամեծ վնասն են հասցնում բնությանը: Իսկ հասարակական կազմակերպությունների համախմբումը բավական չէ նշանակալի արդյունքների հասնելու համար:
Նախագծի մաս` https://almiraberberyan.wordpress.com/2013/09/24/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%A7-%D5%A2%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB/?relatedposts_exclude=459
Նախագիծ 2
1. Մի շարք տարրերի (անօրգանական, օրգանական նյութեր . կլիմայական պայմաններ` պրոդուցենտներ(ավտոտրոֆ օրգանիզմներ են) մակրո և միկրո — կոնսումենտներ) համընդհանուր ուսումնասիրումը մեկ ավելի պարզ համակարգում: Կենդանատեսակների և օրգանիզմների փոխհարաբերությունների դասակարգում: Կարևոր են, քանի որ քննարկում են մարդուն և նրա կենսագործունեությանը առնչվող ամենագլխավոր հարցերը:
2. Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով (քիմիական, ֆիզիկական, մթնոլորտային և այլ) էկոհամակարգերի մեջ տեղի են ունենում զգալի փոփոխություններ: Մասնավորապես կենդանատեսակների, բուսատեսակների փոխհարաբերությունների և կենսագործունեության խաղտումների: Ինչը բերում է անբարենպաստ, որոշ դեպքերում բնական պահանջներին և կենսաապահովմանը խոչնդոտող գործոնների ստեղծմանը և զարգացմանը: Սակայն հարկ է նշել, որ բացի աղտոտումներից տեղի են ունենում նաև վերականգնողական աշխատանքներ, որոնք որոշակիորեն վերականգնում են բալանսը, ապահովելով կանաչ գոտիների և բնական պաշարների որոշ զանգվածի լրացումը:
3. Յուրաքանչյուր տարրի պակասելու դեպքում էկոհամակարգը ստանում է որոշակի հարված: Քննարկենք յուրաքանչյուր տարրը առանձին: Էներգիայի պակասի դեպքում կանգ կառնվեն կենսագործունեության ապահովմանը, և նրա հեշտացմանը նպաստող մի շարք կարևորագույն գործարանների (տեխնիկայի, տեքստիլ-թելային, մետաղածուլական, մեքենաշինական և այլ) աշխատանքները: Ֆոսֆորի հոսքի պակասումը կբերի աղտոտման (հատկապես քիմիական) նվազմանը, բայց միևնույն ժամանակ մի շարք դժվարությունների` կապված ֆոսֆորից պատրաստվող իրերի անհրաժեշտության հետ: Ածխածնի և ազոտի հոսքի պակասը կբերի մեզ համար բնական դարձած և մեր կենսագորունեությունը ապահովող օդի քիմիական կազմի փոփոխությանը և նրա հետ ադապտացվելու բարդագույն խնդիրների: