Նամակ դարավոր թշնամուս

Ես քեզ չէի սպասում, ու չեմ սպասել երբեք, բայց դու անկոչ հյուրի պես ներս ես խցկվում անվերջ10417699_285785754936366_6943490325454791087_n ու փորձում թունավորել այն, բայց զուր են քո ջանքերը, որքան էլ, որ դու սառնասրտորեն ասես, որ մի եղիր հիմար, դարն անազնիվներինն է, ստոր մարդկանցն է դարը, միևնույնն է ես լույսի, բարու ու ազնվության ջահակիրն եմ մնալու, միևնույնն է ես ամեն կերպ ու ամեն տեղից վանելու եմ քեզ, ով դու մարդկային ստորություն, անազնվություն, միևնույնն է ես իմ կյանքի ուղին հարթելու եմ վեհության, ազնվության ճանապարհով, որքան էլ որ փշոտ ու դժվար լինի իմ ճամփան, չեմ նահանջելու ճշմարիտ ուղուց, չեմ պղծելու իմ հոգին ստորության ու անարդարության թույնով: Որքան լավ է, որ այս կյանքում ունեմ բարի, վսեմ, ազնիվ, գեղեցիկ ու մաքուր հոգի ունեցող ընկերներ, որոնք չեն թողնի իմ ջահել հոգին հանկարծ խճճվի ատորության ու նենգության կեղծ զնդաններում, որքան լավ է, որ իմ ազնիվ ու վեհ ծնողների ու ընկերների շնորհիվ հավատում եմ կյանքին, հավատում եմ, որ կյանքում ինչքան էլ դժվար լինի ու դժվարությամբ լինի, միևնույնն է բարին հաղթելու է չարին, լույսը հաղթելու է խավարին, ու ես էլ իմ հոգու լույսով, իմ հոգու սիրով ու ջերմությամբ կյանքը դարձնելու եմ լուսավոր, բարի ու գեղեցիկ: Այնպես որ, ցավակցում եմ քեզ իմ դարավոր ու ոխերիմ թշնամի, ցավակցում եմ, որ ջանքերդ զուր են անցնելու, որ ինչ էլ անես, չես կարողանալու ինձ կոտրել, չար գայթակղությունների ճիրանների մեջ գցել, որովհետև ես հզոր եմ, ու արդար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s