Այս վեպը 20-րդ դարի տոտալ ռեժիմի պայմաններում անհատականության ոչնչացման գործնթացի մասին է: Հանկարծակի բռնկված ապստամբության շնորհիվ կենդանիները ազատվում են մարդու միապետությունից: Սկսվում է մի ժամանակաշրջան, երբ բոլոր կենդանիները ապրում են ավելի երջանիկ, ստանում են ավելի շատ կեր: Մշակվում է կենդանիների օրենքները: Սակայն շուտով այն վերափոխվում է բռնապետության , անձի պաշտամունք է առաջ գալիս: Կենդանիների առաջ քաշած գաղափարները , բռնապետը օգտագործում է իր օգտին: Վեպում շատ պատկերավոր կերպով նկարագրվում է նաև ապատեղեկատվության վատ ազդեցությունը, որ մինչ այսօր ակտուալ է: Վեպի սկզբում հեղինակը նկարագրում է իշխանության և ժողովրդի կարգավիճակը այլաբանության միջոցով << Մարդը ( իշխանությունը ) միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու: Նա ոչ կաթ է տալիս, ոչ ձու, նա գութան քաշելու ուժ անգամ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետևից: Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների (ժողովրդի) տերն է: Նա անխնա բանեցնում է կենդաիներին>> : Խորհրդային միությունում ապրած մարդիկ կտեսնեն իրենց ապրած ժամանակաշրջանի նկարագրությունը, ու ԽՍՀՄ-ի տարածված գաղափարախոսության արտահայտությունը, որը հեղինակը ամբողջացրել է հետևյալ խոսքերի մեջ <<Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են:>>
21-րդ դարն է, սակայն Օրվելի վեպի որոշ դրվագներում կարելի է տեսնել այսօրվա իրականությունից որոշ հատվածներ: Ահա գլխավորը որ պետք է հասկանալ, պայքարելով իշխանության դեմ, չպետք է նմանվել նրան: Եթե նույնիսկ նվաճես նրան, երբեք նրա արատները չորդեգրես :