Վերլուծություն: Համեմատություն: Հայոց լեզու, գրականություն

Ալբեր Քամյու, Ռիչարդ Բախbradleys-book-outlet-books-only-logo

Ալբեր Քամյու -Օտարը

Քամյուի ամենահայտնի ստեղծագործություններից է, որը տպագրվել է 1942 թվականին: Առաջին իսկ նախադասությունից զգացվում է հեղինակի այդքան յուրօրինակ ձեռագիրը: Մայրս մահացավ այսօր: Կամ ` երեկ: Հաստատ չեմ հիշում… Այս խոսքերով է սկսվում վեպը: Մի տեսակ կյանքի նկատմամբ սառնասրտություն, իրականությանը կողքից նայելու հանդիսատեսի անտարբերություն… Ահա առաջին տպավորությունը, բայց Քամյուն ցանկանում է, որ մարդիկ գնահատեն կյանքի թանկ արժեքները: Վեպը Ալժիրում ապրող մի ֆրանսիացու մասին է, ով սպանություն է գործում , սակայն դատարանում հրաժարվում է պաշտպանվել և ի վերջո դատապարտվում է մահապատժի: Նա այնքան անտարբեր էր իր դատավարության , իր մահապատժի նկատմամբ, կարծես դա իր իրականությունը չէր, այն հորինված էր, իսկ ինքն պարզապես դիտորդ: <<Չկա այնպիսի մեղք մարդ արածի համար, որ աստված չկարողանա ներել>> , գուցե այս խոսքերում գտնենք դատապարտյալի տարօրինակ վարքի բացատրությունը: Վեպի գլխավոր գաղափարախոսությունը մարդու բացարձակ ազատության հասնելու ձգտումն է: Բայց չկա այդ բացարձակ ազատությունը << Մենք ուզում ենք մեր կյանքը փոխել; սակայն ամեն ինչ նույնն է>> գրում է հեղինակը:

Ալբեր Քամյու-Անկում

Քամյուի ինքնատիպ գործերից է, գրված յուրօրինակ ոճով: Վեպի հերոսը սկսում է երկխոսության մեջ մտնել ընթերցողի հետ, ու այն պարզ պատճառով, որ ընթերցողը պատասխանները չի կարող լսել , հաճախ ինքն էլ պատասխանում է իր հարցերին: Կարծես գտնվում ես հոգեբանի աշխատասենյակում, բայց անհասկանալի է դու ես հոգեբանը թե վեպի հերոսը: Հերոսը, որ այդպես էլ իր անունը չի հայտնում, սկսում է պատմել իր խնդիրները, իր հոգեվիճակը և ընթերցողը դառնում է հոգեբան, ով լուռ լսում է հիվանդին: Նա սկսում է ինքը հարցեր տալ, վերլուծություններ անել քո մասին ու բժշկի աթոռից աննկատ հայտնվում ես հիվանդի մահճակալին: Վեպը մի փաստաբանի մասին է, նրա կյանքի հոգեվիճակի, ձեռքբերումների ու հոգեկան խորը դատարկության մասին: Նա պատմում է իր նվաճումների, հաջողությունների կորուստների, հիասթափությունների, ինքնախաբեության ու հոգևոր ԱՆԿՄԱՆ մասին: Պատմում իր կյանքում հանդիպած մարդկանց ու դեպքերի մասին, որոնք առանձին վերցրած յուրաքանչյուրը ընթերցողին խորը մտածելու տեղ են տալիս: Վեպը հարուստ է գեղեցիկ մեջբերումներով ու տարբեր երևույթների մասին խորը վերլուծությամբ: Առանձնահատուկ է վեպում սիրո մասին վերլուծությունները, երբ ամեն անգամ կարծես տարբեր բաների է հանգում հերոսը:
հ. գ. արժեր կարդալ 🙂

Ռիչարդ Բախ-Ջոնաթան Լիվինգստոն անունով Ճայը

Ռիչարդ Բախ օդաչուի առաջին ստեղծագործությունն է, որ հրատարակվելուց հետո շատ կարճ ժամանակում մեծ ճանաչում բերեց հեղինակին: Թարգմանվեց բազմաթից լեզուներով, սիրվեց միլիոնավոր ընթերցողների կողմից: Վեպում զգացվում է հեղինակի մասնագիտության շունչը: Տարբեր ժամանակներում էլ լինում է ինչ որ մեկը, ով տարբերվում է մյուսներից իր գաղափարներով, ու դրա համար քարկոծվում, հալածվում: Ահա այդպիսին էր Ջոնաթան Լիվինգստոն ճայը: Ճայերը իրենց թռչելու ունակությունը օգտագործում են միայն կեր հայթայթելու համար: Ջոնաթան Լիվինգստոնը ցանկանում է բացահայտել թռիչքի բոլոր գաղտնիքները, հասնել կատարելության: Ահա այս գաղափարները կրելու համար նրան վտարում են երամից, սակայն նա չի հուսահատվում շարունակում է մարզվել հասնել կատարելության: Շուտով նրան սկսում են հետևել ուրիշ ճայեր, նա դառնում է նորեկների ուսուցիչը: Վեպը կյանքում կատարելության հասնելու ձգտման գաղափարախոսությունն է կրում իր մեջ:

Հովհաննես Թումանյան: Եղիշե Չարենց: Վահան Տերյան: Ոճեր
Թումանյանը ծնվել է Լոռու Դսեղ գյուղում: Այդ գյուղական կյանքը անդրադարձել է գրողի գրական ոճի վրա: Նրա ստեղծագործությունները ռեալիստական են, ամենօրյա կյանքի մասին, նրա հերոսները հաճախ հասարակ գյուղացիներ: Նրա բանաստեղծություններից զգացվում է կյանք տեսած մարդու շունչը, խորհուրդները երիտասարդներին:

Չարենցը մեր գրականության մեջ իր ուրույն տեղն ունի: 14-15 տարեկանում նրա գրած գործերից հասուն բանաստեղծի շունչ է զգացվում: Իսկ 18 տարեկանում նա արդեն կատարյալ պոեմներ էր գրում: Նա ուներ իր սեփական տիեզերքը: Ստեղծագործությունները հաճախ հայրենիքի մասին էին, ուր անհագ կարոտ էր զգացվում, և հեղափոխության: Ահա սրանք էին Չարենցի տիեզերքի բևեռները:

Տերյանի ոճը կտրուկ տարբերվում է բոլոր գրողների ոճերից: Անմիջապես նրա ստեղագործություններից զգում ես տերյանական հուզիչ թախիծ, ռոմանտիկա: Այդ թախիծը Տերյանը նույնացնում էր խոր աշնան հետ , և այդտեղից է գալիս նրա սերը աշնան նկատմամբ: Իրավմամբ Տերյանը համարվում է սիրո երգիչ:

 

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s