Հայոց լեզու։ Թեստ

Հայոց լեզու: Թեստ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:
1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ
2) աման-րյա, դեզնազ-ծ, երկար-րյա, մեղմ-րեն
3) վաղ-րոք, տն-րեն, օր-րոց, մեղմ-րոր
4) ան-թևան, մի-րինակ, օրեց-ր, հանապազ-րյա
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:
1) անխա-, Գա-րիել, գրա-ար, ջրար-ի
2) նր-ակազմ, շամ-ուտ, վիրա-, շեղ-
3) անխա-ան, ող-աձայն, հուսախա-, բոր-
4) Համ-արձումյան, դա-նեպսակ, ող-երգակ, հար-ել
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:
1) ստահո-, եր-իկ, ան-ամալույծ, վարսան-
2) երիզոր-, եր-վյալ, անդա-ար, որ-ատունկ
3) դ-ում, վաղոր-այն, Տր-ատ, բաղդա-ել
4) կորնթար-, անհող-ող-, ար-ուկ, խոր-ություն
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն չկա:
1) ըն-եմ, կեղ-ամ, տա-ասեռ, վշտա-ուկ
2) զարտու-ի, տա-երք, մանրազ-ին, հինգե-որդ
3) բնօ-ան, հո-ասուն, կիլովա-, ու-եկալ
4) ու-եպայուսակ, տա-աբանություն, ա-ման, ֆի-
  1. Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկնքի մթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,
Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:
1) երկուսում
2) երեքում
3) չորսում
4) բոլորում
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1) գիշեր (ցերեկ), ոչ (ոք), ստեպ (ստեպ), տուն (թանգարան)
2) ալ (կարմիր), բուք (բորան), դեփ (դեղին), կողք (կողքի)
3) վերև (ներքև), դեմ (դիմաց), դեսից (դենից), մանր (մունր)
4) ժամ (պատարագ), գնացող (եկող), պատեհ (անպատեհ), առոք (փառոք)
  1. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:
1) Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
2) Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:
3) Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
4) Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով:
  1. Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կպչեմ վառ կարոտով,
Լամ ու խնդամ, մայրի´կ ջան …
(Ա. Իսահակյան)
1) չորսում
2) երկուսում
3) բոլորում
4) երեքում
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:
1) Դոստոևսկի, համակարգիչ, գոնե, մոտ գալ
2) համերկրացի, մանավանդ, գիշանգղ, Հայնե
3) ուրեմն, նվագավարը, փոքր, քանիերորդ
4) ֆուտբոլ, այսինքն, արքայադուստր, քաղաքը
  1. Ո՞րը տարագիր բառի հոմանիշը չէ:
1) պանդուխտ
2) թափառական
3) ասպնջական
4) աստանդական
  1. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
1) Հայաստա՛ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
2) Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
3) Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
4) Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
  1. Ո՞ր շարքի բոլոր դարձվածքների իմաստներն են ճիշտ բացատրված:
1) քունը խլել-մտատանջել, սիրտը ելնել-հուզվել, գլուխ պահել-թաքնվել
2) աստծու կրակ-պատիժ, ոտքը կապել-արգելք լինել, ջուր ծեծել-լողանալ
3) աչքը բաց-ճարպիկ, հող դառնալ-մեռնել, երես չունենալ-կեղծել
4)  ճանապարհի բերել-դաստիարակել, քամուն տալ-վատնել, երկու խոսք-հակիրճ ասելիք
  1. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:
1) ճանապարհը ոտքով անցնել
2) ականջին օղ անել
3) խելք խելքի տալ
4) աչքը վրան պահել
  1. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:
1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ
2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ
3) պատվարժան-անարգ, նոր-վերջին
4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) գարեջուր, պարընկեր, հայազգի
2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ
3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք
4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ
  1. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:
1) ուղևոր
2) ճեմարան
3) սեղմակ
4) համեղանալ
  1. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:
1) չվացուցակ
2) հնգամյա
3) արյունարբու
4) դյուրագրգիռ
  1. Ո՞րն է բաշխական թվական:
1) վեցերորդ
2) հարյուրական
3) մի երկու
4)  մեկ քառորդ
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներվերջավորությամբ:
1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր
2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ
3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ
4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր
  1. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:
1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:
2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:
3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:
4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչIMG_20150505_120816

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s