Վերջին գիրքը, որ կարդացի, գարնանային արձակուրդների ընթացքում էր՝ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ն էր: Կյանքի մի հուզիչ պատմություն էր՝ լի արկածներով և փորձություններով: Վեպի լեզուն հարուստ էր համեմատություններով ու գեղեցիկ բառակապակցություններով: Վեպում ինձ շատ դուր եկան նկարագրությունները, որոնք պատկերավոր էին դարձնում գործող անձանց և բնության կերպարները: Ջեյնի կերպարի ազնվությունն ու վեհանձնությունը մեծ տպավորություն թողեցին ինձ վրա: Որքան ուժ և քաջություն կար այդ որբ աղջկա հոգում:
Ջեյնը 10 տարեկան որբ աղջիկ էր, ով ապրում էր իր քեռակին Ռիդի հետ: Ռիդը չէր սիրում Ջեյնին, անգամ տանել չէր կարողանում: Մի անգամ որոշեց և Ջեյնին ուղարկեց Լոուդի գիշերoթիկ դպրոց՝ ապրելու և սովորելու: Լոուդում Ջեյնը մեծ հաջողությունների հասավ` չնայած դժվարություններին: Հետո նրան ճակատագիրը տարավ Թորնֆիլդ Հոլլ, որտեղ հանդիպեց միստր Ռոչեստրին: Ժամանակի ընթացքում Ջեյնը արժանանում է Միստր Ռոչեստրի վստահությանը և սիրուն, որն անպատասխան չէր: Նրանց սերը, անցնելով բազում փորձությունների և դժվարությունների միջով, ի վերջո, դրական ավարտ ունեցավ:
Ջեյնի կյանքը՝ դժվարություններով լի, այնուամենայնիվ վառ օրինակ է, թե ինչպես մարդը ամեն մի իրավիճակում, որքան էլ տանջանքներ կրի, չպետք է կորցնի իր մարդկային արժանապատվությունը, ազնվությունը և մարդասիրությունը: