Մեզնից ո՞վ չի հիշում իր դեռահասության տարիքի սիրո կամ սիրահարվածության մասին: Այդ ջերմ զգացմունքի հետ կապված հուշերը երկար են ապրում մեր հիշողության մեջ:Բայց որքան էլ տարօրինակ է, ծնող դառնալով մենք հաճախ մոռանում ենք այդ ժամանակների մասին:Առավել ևս, երբ մեր սեփական երեխան է խոստովանում, որ ինքը սիրահարվել է, հաճախ շփոթվում ու կարկամում ենք, բացարձակապես պատրաստ չլինելով այդ իրադարձությանը, համաձայն չե՞ք:
Մենք արդեն քննարկել ենք դեռահասության տարիքն ու գիտենք, այդ տարիքի հետ կապված դժվարությունները/ինքնահաստատման պահանջմունք, հասակակիցների կարծիքի կարևորում, ինքնամփոփություն, ձգտում դեպի միայնակություն և այլն/: Դեռահասին հաճախ թվում է, որ ծնողները և շրջապատող մեծահասակները չափազանց շատ են խառնվում իր կյանքին, փորձում են ներխուժել իր ներաշխարհ և այլն: Դեռահասի համար նման իրավիճակը հաղթահարելու միջոցներից մեկը դառնում է մեծահասակին բնորոշ վարքի և սովորությունների դրսևորումը, այդ թվում նաև հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերությունների ձևավորումը: Դեռահասի համար խիստ կարևոր է նաև, որ շրջապատողները հիանան իրենով, նույնիսկ նախանձեն;Հիացմունքի ու նախանձի առարկա կարող է դառնալ նաև իր կողքին հայտնված առնական տղան կամ գեղեցիկ աղջիկը:Հազվադեպ չեն նաև այն դեպքերը, երբ դեռահասը սկսում է ընկերություն անել որևէ մեկի հետ, որ ետ չմնա հասակակիցներից, որ չտարբերվի նրանցից:Այնպես որ, դեռահասի սիրո որոնումները կարող են ունենալ տարբեր շարժառիթներ, բայց անկախ դրանցից մենք պետք է փորձենք սանձել մեր ծնողական ցասումը և ավելի նրբանկատ պահելաձև ցուցաբերենք մեր սիրահարված դեռահասի նկատմամբ: Կարծում եմ այս հանգամանքի կարևորությունը պետք է հաշվի առնեն ոչ միայն ծնողները, այլև դեռահասին շրջապատող և նրա համար նշանակալի մյուս մեծահասակները: Թույլ տվեք ստորև բերվող մի քանի առաջարկն անվանել կանոններ, ակնկալելով, որ անվանումը ևս մեկ անգամ կընդգծի դրանք իրագործելու կարևորությունը:Հուսով եմ, որ այդ մի քանի կանոնի պահպանումը կօգնեն ձեզ առավել ճիշտ, նրբանկատ և հոգեանորեն անվտանգ արձագանքել դեռահսներ/կամ առհասարակ երեխայի/ սիրահարվածության փաստին, սիրելի մեծահասակներ.Կանոն 1 Ծնողական իմաստունությամբ վերաբերեք Ձեր երեխայի/դեռահասի/առաջին սիրուն: Հիշեք, ինչպիսին էին Ձեր զգացումները, երբբ հայտնվեց նրա առաջին ատամը կամ երբ նա արեց իր առաջին անվստահ քայլերն ու թոթովեց իր անհասկանալի մանկական լեզվով:Դուք ուրախանում էիք, որ նա մեծանում է, որ սկսում է ճանաչել աշխարհը:Առաջին սերն էլ աշխարհճանաչման յուրօրինակ հնարավորություն է, մարդկային հոգեբանության ու զգացմունքների աշխարհի ճանաչման:Դեռահասին ընտրության ազատություն տվեք և եղեք նրա կողքին`պատրաստ աջակցելու դժվար իրավիճակներում :Օգնեք նրան հասկանալ, որ դուք իր հետ եք, ոչ թե իր դեմ:Կանոն 2 Ծանոթացեք դեռահասի ընտրյալի հետ:Խուսափեք ձեր դեռահասի ընտրությանը գնահատականներ տալուց առանց նրա հետ ծանոթանալու: հնարավոր է, նա իրականում այնքան վատը չէ, որքան ձեզ կարող էր թվալ առաջին հայացքից:Կանոն 3 Զերծ մնացեք քննադատությունից:Կարիք ոչկա բազմանշանակ ակնարկներ անել Ձեր տղայի սիրած աղջկա թերությունների մասին կամ անընդհատ փորձել համոզել Ձեր աղջկան, որ այդ տղան իրեն համապատասխան չէ: Դա ավելի կմեծացնի լարվածությունն ու կսրի իրավիճակը:Ավելի լավ է փորձեք անկեղծորեն զրուցել դեռահասի հետ, և պարզել ու հասկանալ, թե ինչն է նրան հրապուել, ինչն է առավել շատ դուր գալիս նրան իր սիրո կամ համակրանքի օբյեկտի մեջ:Կանոն 4 Անկեղծ և վստահելի զրույցը բարոյախրատական դասախոսության մի վերածեք:Խրատներով և նախատինքով դուք կիջացնեք նրա ինքնագնահատականը և կստիպեք նրան ինքնահաստատվել ուրիշների հաշվին:Ընդհակառակը, աշխատեք խրախուսել և
գովել նրան, ընդորում ամենայն անկեղծությամբ: Խոսեք նրա արժանիքների մասին, կարևորեք դրանք, դա կօգնի նրան ավելի ինքնավստահ լինել և գնահատել իրեն, հետևաբար, կսկսի փնտրել իրեն առավել արժանի զուգընկեր:Կանոն 5 Սխալվելու հնարավորություն տվեք:Այո առաջին սերը կարող է տանջալի ապրումներ, բայց հավատացեք դժվար թե մենք կարողանանք զերծ պահել մեր երեխային կյանքում հանդիպող ամեն տեսակի դժվարություններից, համաձայն չեք?:Ուրեմն ինչու հնարավորություն չտանք դեռահասին ձեռք բերել սեփական փորձը:
Կանոն 6 Մի փորձեք ընդհարել սիրահար դեռահասներին;Հնարավոր է, դուք չեք խրախուսում Ձեր որդու կամ դստեր ընտրությունը,բայց դուք պետք է հարգեք այն:Հիշեք, որ մխրճվելով սիրահարների փոխհարաբերությունների մեջ, դուք կարող եք մեղավոր ճանաչվել այդ հարաբերություններում ծագող բոլոր անհաջողություններում, և նույնիսկ տարիներ անց Ձեր զավակը կարող է հիշեցնել, թե ինչպես էիք Դուք փորձում մարել իր նուրբ զգացմունքները:
Կանոն 7 Մի մոռացեք, որ ժամանակակից երեխաները շուտ են մեծանում, և խոսեք նրանց հետ սեռական կյանքի մասին, և այն խնդիրների մասին, որոնք կարող են ծագել այս առումով անզգույշ լինելու հետևանքով:Իհարկե շատ ծնողների համար նման թեմայի շուրջ զրույցի միտքն արդեն վդովեցնող է, բայց եկեք խուսափենք ջայլամի քաղաքականություն վարելուց. միևնույն է, այդ հարցերը հետաքրքրում են դեռահասին և եթե դուք չզրուցեք նրա հետ, ապա դա կանեն ուրիշները, /այ թե ինչ գիտելիքներ ու տեղեկություն կտրվի նրան այդ դեպքում, խիստ կասկածելի է/ և չմոռանանք, որ համապատասխան գիտելիքների բացակայությունը, այս տարիքին բնորոշ զգացմունքային փոթորիկը և օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները զուգակցվելով կարող են չար կատակ խաղալ:Հետո կարող է ուշ լինել:
Կանոն 8 Ձեր Դեռահասի ընտրությանը կտրականապես դեմ լինելու կամ ոչ մի կերպ չհամակերպվելու դեպքում փորձեք նրբանկատորեն բացատրել նրան, որ առաջին սերը միշտ չէ որ շարունակվում է ամբողջ կյանքում, իսկ իր երկրպագության օբյեկտը հակառակ սեռի միակ ներկայացուցիչը չէ այս մոլորակի վրա, և որ նա ամենայն հավանականությամբ իդեալ չէ:Օգնեք դեռահասին հասկանալ և գիտակցել, որ իր կյանքի ուղին դեռ նոր է սկսվում և առջևում նրան դեռ շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասում:
Կանոն 9 Իսկական և անկեղծ ընկեր դարձեք Ձեր երեխայի համար:Չէ որ նա դեռ հասուն կյանք մտնելու իր առաջին քայլերն է անում և ծնողի/կամ մեկ այլ նշանակալի մեծահասակի/ ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով տրված խորհուրդը կօգնի հաղթահարել առաջին սիրային ապրումների հետ կապված դժվարությունները:
Կանոն 10 Գնաատեք դեռահասի վստահությունն ու պահպանեք Ձեզ վստահված գաղտնիքը. դա չափազանց կարևոր է նրա համար:
Հոգեբան` Ալինա Մանուկյան
- Կյանքը
Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկափագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտվում է 1867 թվականին: 16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ է, — իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում: — Ա՛հ, գեղեցիկ կյանք մ ալ կա — սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ ինչ բանաստեղծական կյանք, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք…»:
- Ստեղծագործական կյանքը
Դուրյանի ստեղծագործությունը ծավալով մեծ չէ։ Նա թողել է
չորս տասնյակի չափ բանաստեղծություններ, մի քանի դրամա,
հոդվածներ և նամակներ, որոնք միասնական ամբողջություն են
կազմում, քանի որ ամենուրեք՝ չափածո, արձակ թե դրամա-
տիկական էջերում, միևնույն ուժով փայլում է նրա վառվռուն192
բանաստեղծական տաղանդը։ Նամակներից ամեն մեկը ասես մի-
մի արձակ բանաստեղծություն է։ Իզուր չէ, որ նրան անվանել են
«Սկյուտարի սոխակ»։
Դուրյանը գրել է հայրենիքի, սիրո, բնության մասին, ինչպես
նաև խոհական երգեր, որոնք մտորումներ են կյանքի, մահվան,
ապրելու իմաստի, մարդկանց շրջապատում զգայուն հոգիների
մենակության և այլ խնդիրների շուրջ, որոնք բանաստեղծության
հավերժական թեմաներից են, բայց, ինչպես ամեն մի իսկական
բանաստեղծ, Դուրյանն էլ դրանց մեջ դնում է նոր
բովանդակություն, իր խոհերն ու զգացմունքները արտահայտում
անկրկնելի պատկերներով։
- Մեծերը Դուրյանի մասին
Պարույր Սևակ
1. Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:
2. Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։
Գրիգոր Զոհրապ
1. Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս:
Հովհաննես Թումանյան
1. Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց:
- Բանաստեղծություններից
Առ Մայիս
Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։
Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու․
— Նա փողփողե վերև գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն։
Գարնանային կենացս մեջ
Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,
Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։
Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,
Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։
Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։
Դրժել
Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։
Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։
Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։
Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։
Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։
Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։
Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. — «Սիրել չե՛ս կրնար զիս»։
Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։
Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
— «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։
Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․
Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։
Երգ մարտին Վարդանանց
Արիք որդիք Արարատյան,
Նըսեմ ճակատք ցայտե՚ն թող շանթ,
Դողդոջ ձեռաց մեչ սուր ցոլա՛ն,
Արդար վրիժուց ժամն հասավ արդ,
Փշրի՛ Պարսկին անդուլ կացին,
Հայք բա՛վ լացին.
Մեռնի՚նք Մասյաց շուքերուն տակ,
Հավերժ կանգնե՛նք հաղթանակ,
Օ՜ն, ազա՛տ ըլլանք
Եվ Հայաստան մեր,
Թող տա՛ն արձագանք
Մասիք անվեհեր.
Մեռնի՚նք յ՚Արտազ՝
Տղմուտի մոտ,
Ուսկից ծագի մեզ առավոտ։
Մեր սուսերց փայլեն
Սասանին Սասանք,
Մեր ամեն քայլեն
Ծագի հաղթանակ։
Թրքուհին
Երեկո է, բոցավառ է հորիզոն.
Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,
Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.
Եթե նայի՛,
Կ՛ըսես — հի՛մա կը մարի։
Մեղրամոմե անդրիանդի մ՛է հանգույն.
Ի՜նչ դալկահար… կարծես հաջաղը վառե
Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն.
Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե.
Եթե ժպտի՛,
Կ՛ըսես — ո՜հ, հի՛մա կ՛անցնի։
Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,
Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,
Նե շողերու, բույրերու է թագուհի,
Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.
Եթե շարժի՛,
Կըսես — հի՛մա կը թռչի։
Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման.
Կուզե սիրե՜լ… համբույրի մհետ նըվաղիլ,
Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,
Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.
Եթե շիկնի՛,
Կըսես — հի՛մա կը բռընկի։
Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,
Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք
Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին
Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.
Եթե խոսի՛,
Կ՛ըսես — հի՛մա կը հատնի։
Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.
Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես…
Թե իսկ մեռնի՛,
Կ՛ըսես — հի՛մա կը ծընի։