Իմ մասնագիտությունը :))

Ես ընտրել եմ սոցիոլոգի մասնագիտությունը, որովհետև, կարծում եմ, որ սոցիոլոգները այսօր շատ պետք են մեր հասարակությանը՝ հասկանալու համար, թե ուր է գնում մարդկությունը, ինչ ուղղությամբ է զարգանում: Սոցիոլոգիայի ամենամեծ յուրահատկությունն այն է, որ այն ընդգրկում է մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտ, իր ներդրումն է ունենում ցանկացած գիտության կամ բիզնես ոլորտում՝ հետագա զարգացման ուղղությունները որոշելիս, մեծ ներդրում ունի հասարակական զարգացման կանխատեսումների և մոդելավորման մեջ: Սոցիոլոգիան բազմակողմանի զարգացած մարդու մասնագիտություն է, ամբողջական պատկերացումների և անկողմնակալության գիտություն է, փորձարարական և տեսության զարգացման համար նպաստավոր ու երիտասարդ գիտություն է:
Մասնագիտության կողմնորոշման հարցում ինձ օգնել է մայրիկս, որը շատ է պատմել մասնագիտության առանձնահատկությունների և առավելությունների մասին: Չնայած այն փաստին, որ աշխատանքի շուկայում այսօր ավելի շատ պահանջված են սոցիոլոգիայի ճյուղեր հանդիսացող կիրառական սոցիոլոգիայի, մարկետինգի և PR-ի մասնագետները, այնուամենայնիվ, ես կցանկանայի ավելի շատ զբաղվել սոցիոլոգիայի տեսությամբ և հասարակական ոլորտի կանխատեսումներով: Սոցիոլոգի մասնագիտությունը Հայաստանում նույնիսկ չի հասցրել դառնալ արդիական: Կարծում եմ, որ այս գիտության հայկական ծաղկուն շրջանը դեռևս ապագայում է, քանի որ սոցիոլոգիան համարում եմ զարգացած տնտեսությանն անհրաժեշտ և դրան նպաստող գիտություն: Հայաստանում գործող պետական բոըհերից սոցիոլոգի մասնագիտությունն ուսումնասիրվում է միայն Երևանի Պետական Համալսարանում, ընդ որում սոցիոլոգիայի ֆակուլտետը որպես առանձին միավոր գործում է ընդամենը 2004թ.-ից, բայց արդեն ունեցել է բազում ականավոր և որակյալ շրջանավարտներ:
Սոցիոլոգի բակալավրի աստիճանի համար ուսման ընթացքում կփորձեմ ավելի նեղ մասնագիտական կողմնորոշում ստանալ և որոշել հետագա մասնագիտացումս կամ երկրորդ համապատասխան մասնագիտության ընտրությունը: Կարծում եմ, որ ապագայում կարող եմ ուսումնասիրել քաղաքական զարգացումները որպես քաղաքագետ կամ քաղաքական սոցիոլոգիայի մասնագետ:

Մարզպետունու պատգամն արդիական է

Gevorg_Marzpetuni._MuracanՄենք կարող ենք այսօր մեզ հայրենասեր կոչել, որովհետև սիրում ենք մեր հայրենիքը, ծննդավայրը, տունը, կարոտում ենք բացակայության ժամանակ, բայց, բնական է, բոլորը չէ, որ հայրենիքի գլուխը վտանգի տակ կդնեն՝ դառնալով պատմության հերոս: Շարունակել կարդալ

Նախագիծ

«Ես կարողանում եմ» ստուգատեսը վարժարանում

Ստուգատեսը հնարավորություն կտա սովորողին իր անցած ուսումնական տարվան զննական հայացքով նայելու, ինքնագնահատելու: Սովորողները աշխատում են դասարանում՝ համապատասխան դասաժամին: Դրա համար լրացնում են աղյուսակ, որի սյունակներից մեկում գրում է կարողությունը, մյուսում՝ աչդեն արված աշխատանքի հղումը կամ նոր օրինակ: Վարժարանի կայքում բացվում է այդպիսի բաժին, և աշխատանքները հավաքվում են այդտեղ: Շարունակել կարդալ