Թվում է` այնքան դյուրին է կյանքում երջանիկ լինելը,. Նստիր սարի լանջին, սառնորակ աղբյուրի քչքչոցի ներքո, բազմագույն ծաղիկների արձակած բուրմունքի մեջ և զմայլվիր հարազատ բնության պարգևած գեղեցկություններով: Միթե սա երջանկություն չէ` բնական, անկեղծ, անկախ ամեն ինչից`ի վերուստ տրված երջանկություն: Այնքա~ն դյուրին է կյանքում երջանիկ լինելը: Ընտրիր քո ճամփան, այն է ` կյանքի ոճը, ընկերներիդ, ապրիր այնտեղ, որտեղ ուզում ես, ապրիր այնպես, ինչպես ուզում ես, միշտ ուրախ եղիր, ցնծա թող հոգիդ արևի հետ ու հանդարտի լուսնի մեղմ շողերի ներքո, աչքերդ թող փայլեն աստղերի հետ ու խոնավանան միայն ինչպես ծաղիկը թրջվում է ցողից… Իսկ ինչու ո՞չ:
…Թվում է` այնքան դժվար է կյանքում երջանիկ լինելը: Մահկանացուիս երջանկություն կոչված հոգեվիճակը առկախ է մարդկային կյանքի բազմաբնույթ ծագում ու բովանդակություն ունեցող բյուրավոր պատճառներից ու հանգամանքներից:
Ասում եք`սիրո մեջ է երջանկությունը: Գուցե: Ասում եք` դժվար չէ սիրել ու այդպիսով երջանիկ լինել: Կասկածում եմ: Մարդկային պատմության սիրահարությունների մեջ դժբախտ սիրո դասերը չափազանց շատ են, որպեսզի անվերապահորեն ընդունենք սիրո երջանկաբերության փաստը: «Սատանայի պես է սերը լինում. Իմ արյան մեջ է հանկարծ մտնում ու ատում եմ ես նրան, ատում, անիծում եմ զգացումն այդ, անիծում…» Այո, այո, լինում է նաև այսպես: Դժբախտ չէի՞ն արդյոք Ռոմեոն և Ջուլիետան: Իսկ ինչո՞ւ, չէ՛ որ նրանք սիրում էին իրար: Ախր կար մեկ այլ, ավելի զորեղ, բայց չար ուժ, որը կարողացավ խափանել նրանց երջանկությունը: Եվ այսպիսի անթիվ- անհամար օրինակներ: Ամենակարող ուժ չէ սերը, որքան էլ դա ցավալի չլինի ընդունել:
Գուցե սերը ամենակարող ուժ չէ, բայց չէ որ բնության մեջ այդպիսիք չկան , իսկ սիրո պես զորեղը դժվար թե գտնվի: Երջանիկ են նրանք, ով սիրով են ապրում: Կարծում եմ՝ երջանիկ է նկարիչը, երբ նրա վրձինը դիպչում է կտավին, երջանիկ է պոետը, երբ գտնում է գեղեցիկ հանգ, երջանիկ է երաժիշտը, երբ լսում է իր ստեղծագործությունը կատարման մեջ: Իսկ մի՞թե սերը չէր, որ ստիպեց Լեոնարդո դա Վինչիին անմահացնել Մոնալիզայի ժպիտը, մի՞թե սիրահարված չէր Ֆրանսիսկո Գոյան, երբ կերտում էր իր «Մերկ մախան», մի՞թե խելագարի պես չէր սիրում Պանթեն իր Բեատրիչեին, երբ դեգերում էր իր աստվածային «Աստվածային կատակերգության վրա»: Երջանիկ չե՞ն արդյոք միլիոնավոր ընտանիքներ աշխարհում, որ սիրո վրա են ստեղծվել ու գոյատևում են: Երջանիկ չէ՞ միթե այն մայրը, որի սիրտը լի է սիրով դեպի իր զավակները: Եվ ընդհանրապես, մարդկության հիշողության մեջ ավելի շատ է իմաստունը, իսկ այնտեղ երջանկությունը ամենից հաճախ կգտնեք սիրո կողքին:
Ասում եք՝ փողի մեջ չէ՞ երջանկությունը: Ահավասիկ ընտանիք, որտեղ բոլորը սիրում են միմյանց, մի քանի երեխա, հայր, մայր… Հայրը հազիվ հանապազօրյա հաց է քրտինքով վաստակում, իսկ ամենափոքր որդին՝ ծանր հիվանդ է: Մի՞թե դժբախտ չէ նրա հայրը, որ չի կարող թույլ տալ իրեն մի քանի դեղեր գնել և փրկել որդուն… Կասեք՝ փողի մեջ չէ՞ երջանկությունը, երեխայի ժպիտը, մոր ցամաքած աչքը… Չէ, իհարկե, միայն փողը երջանկություն չի բերի: Ինչպես ասում են՝ հարուստները ևս լացում են: Բայց չեք կարող չհամաձայնել ինձ հետ, որ գրեթե բոլոր աղքատ ընտանիքները պարզապես դժբախտ են… Կասեք՝ փողի մեջ չէ՞ երջանկությունը:
Երջանիկ չէ՞ միթե այգեպանը, երբ աշնանը ճաշակում է իր շուրջտարյա հոգնատանջ աշխատանքի պտուղները: Երջանիկ չէ՞ միթե այն շինարարը, երբ իր կառուցած շենքի բնակիչներից տարիներ հետո շնորհակալական խոսքեր է լսում: Երջանիկ չէ՞ միթե այն ուսուցիչը, որ իր աշակերտին տեսնում է բարի ու ազնիվ, հասարակությանը պիտանի դարձած մարդ… Ուրեմն՝ սիրված աշխատանքն է՞լ երջանկություն է: Կարծում եմ՝ այո, և գրեթե աշխարհիս երջանկություններիս ամենատևականը, գիտակցվածն ու կայունը: Աշխատանք, որից հաճույք ես զգում, որին կարող ես նվիրվել ամբողջովին, լարվել, նյարդայնանալ, երբ որևէ գործ չի հաջողվում, և միանգամից պարպվել, երբ կարողացար հաղթել անհաջողությանը, աշխատանք, որը սիրում ես ամբողջ սրտով (այստեղ դարձյալ խառն է սիրո մատը)՝ ահա երջանկության մեկ այլ առատ աղբյուր:
Բայց արդյոք երջանիկ լինելը նշանակում է լինել դժբախտ: Կարծում եմ՝ ոչ:
Աշխարհում կան շատ մարդիկ, որ կյանքում մեծ հաջողությունների են հասել, սիրված են ընտանիքում և ընկերների շրջապատում: Հարևանի, բարեկամի, կամ օտարի աչքով նայելիս թվում է՝ չկա նրանից երջանիկը: Այո, իհարկե, նա դժբախտ չէ, բայց կյանքից ուզել է ստանալ մեկ այլ, լրիվ ուրիշ երջանկություն: Ասենք՝ երազել է դառնալ նկարիչ, մեծ նկարիչ, ցուցահանդեսներ բացել, ճանապարհորդել աշխարհով մեկ, բայց… ճակատագրի քմահաճույքով դարձել է պետական պաշտոնյա, գրասենյակային ծառայող, ինչպես ինքն է, գուցե, մտածում՝ «թուղթ կրծող»: Ա՞յս էր նրան պետք կյանքում, այո, նա դժբախտ չէ, բայց չէ՞ որ երջանիկ էլ չէ: Իսկ շատ ու շատ փիլիսոփաներ ասել են, որ մարդու կյանքի նպատակը երջանկության հասնելն է: Նշանակում է, եթե երջանիկ չես, ուրեմն կյանքդ իզո՞ւր է անցնում: Թվում է՝ այնքան դյուրին է կյանքում երջանիկ լինելը… և նույն պահին՝ չափազանց դժվար…
Մի՛ սպասեք կյանքում երջանկության: Այն չի տրվի ձեզ հեշտությամբ: Պայքարեք ճակատագրի դեմ, մի՛ հաշտվեք երբեք և մի՛ մոռացեք՝ անպայման երջանկություն պարգևեք ուրիշներին, և ձեզ կվերադարձնի հարյուրապատիկ:
…Արթնացիր առավոտյան և գնա անտառ: Այնտեղ արդեն վաղուց աշուն է՝ գույների ցնծություն, թռչունների իրարանցում, գազանների եռուզեռ… Նստիր մի կոճղի և ականջ դիր ծառերի խորհրդավոր զրույցին: Նրանք կասեն քեզ, թե ինչ է կյանքում երջանիկ լինելը…
Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.
ան-, երբևից-, մանր-, վայր-ջք, լայն-կրան, առօր-ական, ան-ական, այժմ-ական, ինչև-,գոմ-շ
6
- Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.
արհամար-անք, ամպ-ովանի, խոնար-ում, բարեշնոր-, ապաշխար-անք, արհավի-րք, ընդ-ամենը, ընդ-անուր, մանադազգա-, հեթ-եթալ
6
- Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.
բարվո-, գո-նոց, գո-ավոր, ջրապապա-, նորո-ել, հո-ս, հավա-ել, հո-նաբեկ, ո-ելից, ոռո-ել,Մար-ար, հովվեր-ություն,
2
- Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.
1) տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ
2) ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ
3) Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա
4) ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ
5) ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ
6) ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական
2
- Տրված բառերից և բառաձևերից քանիսում ուղղագրական սխալ կա.
Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղուսյակ,սյունյակ, պայուսակ, Օֆելիայի:
6
6.Տրված տեքստում քանի ուղղագրական սխալ կա.
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերովՕխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշայինպայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:
8
7.Նշել այն նախադասությունների քանակը, որոնցում կրավորական սեռի բայ կա:
- Իմթախիծն էլ այն ամպի պես
Ցնորում է քնքշաբար,Բոցավառվում` հիշելով քեզ,Եվ արտասվում քեզ համար:
2. Իմ հոգին որպես թափառիկ մի շուն,Մոլորված քայլով ու մահն աչքերում`Ահաբեկ, անօգ փախչում է հեռուն:
3. Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
Ու մենակ, մեն-մենակ կմնամ,Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ: - Օրորվածէ հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել ինձ վրա:Եվ նուրբ է իմ կյանքըէ որպես հուշ:
5. Ես չար հոսանքից մղված եմ հեռուն,Եվ անվերադարձ փակված է ուղին,Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն`Մատնված մութին ու մառախուղին:
2
- Տրված հատվածում նշել վաղակատար դերբայների քանակը:
Տասնյակ տարիներ էին անցել: Երևան գալով` մի օր հանդիպեցի ուսուցչիս: Որքա˜նփոխվել էր նա: Նրա գզգզված մորուքը ճերմակ էր բամբակի պես, արագաշարժ ոտքերըթուլացել էին: Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերիպես: Բայց նա հպարտությամբ փորձեց պատասխանել իմ բարևին, ուղիղ ու ձիգկանգնել, ու ես զգացի, որ սիրում ու հարգում եմ նրան:
5
- Նախադասություններիցքանիսո՞ւմ կա հարկադրական եղանակով տրվաց բայ:
1.Ամենևին պետք չէ մարդկանց նեղացնել մանրուքների պատճառով:
2.Այնպիսի երգեր են պետք, որ հուզեն ամենքի հոգիները:
3.Նա հայտնեց, որ իրեն մի քանի իրեր գնելու գումար է պետք:
4.Նա անպայման պետք է ինձ հետ աշխատի:
5.Նա խոստացավ, որ պիտի մի քանի օրից գործընկերներին հանդիպի:
2
- Նշելայն նախադասությունների թվահամարները, որոնցում պակասավոր բայչկա:
1.Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,
Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում:
2.Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտս գրկել է ուզում ,
Անխաբ խնդություն ոսկե երազում:
3.Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ:
4.Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա´ աշուն, սիրա´ծ աշուն:
5.Տեսնո՞ւմ ես` որքան, որքան արագ
Անցնում են բոլորն ու դառնում հուշ:
1,2,4,5
- Տրվածնախադասություններում ընդգծվածներից քանի՞սն են կապ
1.Բաժակը ձեռքիս պատահաբար ընկավ:
2.Գրիչը վայր ընկավ նրա ձեռքից:
3.Քո ձեռքից ես կրակն ընկա:
4.Նրա հոդվածը ձեռքից ձեռք անցավ:
5.Նա ձեռքով արեց, և մենք մոտեցանք:
1
12..Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հոմանիշներ:
1) Հուսահատվել-վհատվել, շտապել-աճապարել, սպրդել-սողոսկել
2) Սիգաճեմ-վեհանձնյա, երեց-ավագ, սովորույթ-ավանդույթ
3) Ունայն-դատարկ, զվարթ-խինդ, այլակերպ-տարաբնույթ
4) Հրահանգ-ցուցում, մայրամուտ-արշալույս, շեղում-խոտորում
- 13. Ո՞րբառակապակցությունըդարձվածային իմաստ չունի:
1) ճանապարհը ոտքով անցնել
2) ականջին օղ անել
3) խելք խելքի տալ
4) աչքը վրան պահել
1
- 1Ո՞րշարքի բառազույգերն են հականիշներ:
1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ
2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ
3) պատվարժան-անարգ, նոր-վերջին
4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ
2
- 1Ո՞րշարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) գարեջուր, պարընկեր, հայազգի
2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ
3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք
4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ
3
- Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:
1) ուղևոր
2) ճեմարան
3) սեղմակ
4) համեղանալ
4
- Ո՞րբառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:
1) չվացուցակ
2) հնգամյա
3) արյունարբու
4) դյուրագրգիռ
4
- 18. Ո՞րնէբաշխական թվական:
1) վեցերորդ
2) հարյուրական
3) մի երկու
4) մեկ քառորդ
1
- 19. Ո՞րշարքիբոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:
1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր
2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ
3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ
4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր
1
- Ո՞րնախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:
1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:
2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:
3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:
4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:
2
- 21. Ո՞րնախադասությանմեջ կա գերադևական աստիճանով ածական:
1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…
2) Կարծես մանկական կապույտ երազում
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:
4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր…
3
- Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:
1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցին գյուղին, և ամենինչ մտավ հունի մեջ:
2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարում սովորականգյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:
3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկփողոցներում էլ մարդ չկա:
4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էր կածանիկեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ու աղջիկը:
2
- 23. Ընդգծվածներիցո՞րնէ ներգործական սեռի բայ:
1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնում էին լուրեր:
2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:
3) Ոչ ոք չի հաղթի արքա Աթիլլին:
4) Այր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
3
- Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:
1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբստիպված պիտի լինի կանգնել:
2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի իրհետևում կանգնածին:
3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելով դեպիերկրագնդի հարավային բևեռը:
4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկիշնչառությունը:
3
- 2Ո՞րշարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:
1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին
2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք
3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք
4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ
Քառանկյուններ
I. Ուղղանկյուն
1) AC=BD (անկյունագծերը հավաասար են)
2) SABCD=AB*BC
SABCD=1/2 AC*BD*SinL=1/2 AC2SinL
3) R=AC/2
- Զուգահեռագիծ
1) AO=CO, BO=OD
2) < A = < C , < B = < D
3) SAOB=SBOC=SCOD=SAOD
4) AC2+BD2=2(AB2+BC2)
5) ա. SABCD=BH*AD
SABCD=BK*CD => BH*AD=BK*CD
բ. եթե նշ. < A=L, ապա < D=1800-L (որպես միակողմանի)
BHDK => <HBK=L
Վերջապես..
<A=<HBK
6) Եթե A1-ը և C1-ը համապատասխան կողմերի միջնակետերն են , ապա ա) АА1 || CC1
բ) АА1 և CC1 հատվածները զուգահեռագծի BD անկյունագիծը տրոհում են երեք հավասար մասերի:
7) Եթե O-ն ABCD-ի ներսում գտնվող կամայական կետ է, և այդ կետով տարված են զուգահեռագծի կողմին զուգահեռներ, ապա S1*S3=S2*S4
Եռանկյուններ
ա) Կամայական եռանկյուն
1) R=abc/4S
r=2S/a+b+c
2) S=h*a/2=b*c*sinL/2
որտեղ P=a+b+c/2
3) a/sinL=b/sinB=2R
4) a2=b2+c2-2bc*CosL
5) AB1/AB=B1C/BC , որտեղ BB1-ը հանդիսանում է կիսորդ
6) ա. եթե BB1, AA1, CC1-ը միջնագծեր են, ապա AO:OA1=BO:OB1=CO:OC1=2:1
բ. Եռանկյան բոլոր միջնագծերը եռանկյունը տրոհում են վեց հավասարամեծ մասերի (հավասար մակերեսներ ունեցող):
7) Եթե D-ն AC կողմի կամայական կետ է, և այդ կետից մյուս երկու կողմերին տարված են զուգահեռներ, ապա SABC=(1+2)2
բ) հավասարակողմ եռանկյուն
1) R=a/3
r=a
2) S=a2
3) h=a
գ) Ուղղանկյուն եռանկյուն
1) R=c/2
r=a+b-c/2
2) S=a*b/2=c*h/2 => a*b/c
3) CH2=AH*BH
AC2=AH*AB
BC2=BH*AB
Լրացումներ
ա. ցանկացած եռանկյանը արտագծած շրջանագծի կենտրոնը, այդ եռանկյան միջնուղղահայացների հատման կետն է, իսկ ներգծած շրջանագծի կենտրոնը՝ կիսորդների հատման կետը:
բ. եթե հավասարասրուն եռանկյան գագաթի անկյունը 1200 է, ապա նրան արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է եռանկյան սրունքին:
գ. եթե O1-ը կամայական եռանկյանը արտագծած շրջանագծի կենտրոնն է, իսկ Օ2-ը ներգծած շրջանագծի կենտրոնը, ապա O1O2=2-2Rr (Էյլեր)
Թեստ . հայոց լեզու
1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
1) մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական
2) Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ
3) նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-
4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-
2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
1) հեք-աթ, մատ-ան, պատ-ն, գործուն-
2) առօր-, շաբաթօր-կ, հարսն-կ, Արաքս-
3) միլ-րդ, Բեն-մին, Երմոն-, Լ-նա
4) Մար-ամ, այծ-մ, լ-րդ, լռել-յն
3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
1) ար-ասիք, ար-ահատանք, գր-ամոլ, վար-ել
2) բա-ոսուհի, դա-անակ, շա-անակ, դրասան-
3) զի-զա-, ճա-ճ-ել, հա-ա-, անհար-ի
4) թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-
- Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.
1) տա-որոշել, ու-եպայուսակ, ու-ագրություն, երե-րբիչ
2) տա-ական, ու-ակի, ֆի-ական, ըն-իմակաց
3) ըն-արմանալ, բարօ-ություն, հե-են, Վիե-ա
4) խճու-ի, հո-երգակ, վշտա-ուկ, տա-օրինակ - Ո՞ր բառում թավ գրվածե-նէ չի արտասանվում.
1) զուգերգ
2) տասներեք
3) օրհներգ
4) կիսաեփ
- Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.
1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/
2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/
3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/
4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/ - Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»
2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, Գայլ Վահան, Աշոտ Ողորմած
3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին
4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս - Ո՞ր բառում էույերկհնչյունը սղվել.
1) կուրացուցիչ
2) բուսակեր
3) կապտավուն
4) բնավեր - Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա.
1) ոսկյա մատանի
2) ամպամած երկինք
3) անաչառ քննադատ
4) լացող ուռենի - Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքում.
1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»
2) «Միջին պատմություն մեր նախնիների»
3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»
4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը» - «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.
Արևուն կասեր. «Դու դուրս մ’էլներ, ես դուրս էլնեմ»:
1) Դեղձուն Ծամ
2) Ծովինար
3) Խանդութ
4) Արմաղան - Ո՞վ է ասել.
«Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:
1) Գր. Նարեկացի
2) Ներսես Շնորհալի
3) Սայաթ-Նովա
4) Ֆրիկ - Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը - Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն - Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ» - Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
1) Բուզանդ
2) Եղիշե
3) Փարպեցի
4) Ագաթանգեղոս - Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ-դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով» - Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
1) Քանի~ ձեռքից եմ վառվել
2) Լույս տալով եմ ըսպառվել
3) Հուր եմ դառել` լույս տըվել
4) Վառվել ու հուր եմ դառել
(Հովհ. Թումանյան)
1) 1, 2, 4, 3
2) 4, 3, 1, 2
3) 1, 4, 3, 2
4) 1, 4, 2, 3 - Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
1) Քուչակ
2) Ֆրիկ
3) Շնորհալի
4) Սայաթ-Նովա - Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.
1) 1848թ.
2) 1858թ.
3) 1865թ.
4) 1850թ.
Ջորջ Օրվել:Վերլուծություն
Այս վեպը 20-րդ դարի տոտալ ռեժիմի պայմաններում անհատականության ոչնչացման գործնթացի մասին է: Հանկարծակի բռնկված ապստամբության շնորհիվ կենդանիները ազատվում են մարդու միապետությունից: Սկսվում է մի ժամանակաշրջան, երբ բոլոր կենդանիները ապրում են ավելի երջանիկ, ստանում են ավելի շատ կեր: Մշակվում է կենդանիների օրենքները: Սակայն շուտով այն վերափոխվում է բռնապետության , անձի պաշտամունք է առաջ գալիս: Կենդանիների առաջ քաշած գաղափարները , բռնապետը օգտագործում է իր օգտին: Վեպում շատ պատկերավոր կերպով նկարագրվում է նաև ապատեղեկատվության վատ ազդեցությունը, որ մինչ այսօր ակտուալ է: Վեպի սկզբում հեղինակը նկարագրում է իշխանության և ժողովրդի կարգավիճակը այլաբանության միջոցով << Մարդը ( իշխանությունը ) միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու: Նա ոչ կաթ է տալիս, ոչ ձու, նա գութան քաշելու ուժ անգամ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետևից: Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների (ժողովրդի) տերն է: Նա անխնա բանեցնում է կենդաիներին>> : Խորհրդային միությունում ապրած մարդիկ կտեսնեն իրենց ապրած ժամանակաշրջանի նկարագրությունը, ու ԽՍՀՄ-ի տարածված գաղափարախոսության արտահայտությունը, որը հեղինակը ամբողջացրել է հետևյալ խոսքերի մեջ <<Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են:>>
21-րդ դարն է, սակայն Օրվելի վեպի որոշ դրվագներում կարելի է տեսնել այսօրվա իրականությունից որոշ հատվածներ: Ահա գլխավորը որ պետք է հասկանալ, պայքարելով իշխանության դեմ, չպետք է նմանվել նրան: Եթե նույնիսկ նվաճես նրան, երբեք նրա արատները չորդեգրես :
«Ջեյն Էյր». Մի կյանքի պատմություն
Վերջին գիրքը, որ կարդացի, գարնանային արձակուրդների ընթացքում էր՝ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ն էր: Կյանքի մի հուզիչ պատմություն էր՝ լի արկածներով և փորձություններով: Վեպի լեզուն հարուստ էր համեմատություններով ու գեղեցիկ բառակապակցություններով: Վեպում ինձ շատ դուր եկան նկարագրությունները, որոնք պատկերավոր էին դարձնում գործող անձանց և բնության կերպարները: Ջեյնի կերպարի ազնվությունն ու վեհանձնությունը մեծ տպավորություն թողեցին ինձ վրա: Որքան ուժ և քաջություն կար այդ որբ աղջկա հոգում:
Ջեյնը 10 տարեկան որբ աղջիկ էր, ով ապրում էր իր քեռակին Ռիդի հետ: Ռիդը չէր սիրում Ջեյնին, անգամ տանել չէր կարողանում: Մի անգամ որոշեց և Ջեյնին ուղարկեց Լոուդի գիշերoթիկ դպրոց՝ ապրելու և սովորելու: Լոուդում Ջեյնը մեծ հաջողությունների հասավ` չնայած դժվարություններին: Հետո նրան ճակատագիրը տարավ Թորնֆիլդ Հոլլ, որտեղ հանդիպեց միստր Ռոչեստրին: Ժամանակի ընթացքում Ջեյնը արժանանում է Միստր Ռոչեստրի վստահությանը և սիրուն, որն անպատասխան չէր: Նրանց սերը, անցնելով բազում փորձությունների և դժվարությունների միջով, ի վերջո, դրական ավարտ ունեցավ:
Ջեյնի կյանքը՝ դժվարություններով լի, այնուամենայնիվ վառ օրինակ է, թե ինչպես մարդը ամեն մի իրավիճակում, որքան էլ տանջանքներ կրի, չպետք է կորցնի իր մարդկային արժանապատվությունը, ազնվությունը և մարդասիրությունը:
2015-2016 ուսումնական տարի. ընդունելություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2015-2016 ուսումնական տարում հայտարարում է ընդունելություն` կրտսեր, միջին, ավագ դպրոցներում և քոլեջում: Մեր մեդիա գործունեությանը կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝ mskh.am, մեր գործունեությանը ֆիզիկական միջավայրում կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեզ:
Հայոց լեզու։ Թեստ
Բարև, Գյումրի
Բարև, Գյումրի
Բարև, գյումրեցիներ
Բարև, իմ մանկության երազանքների քաղաք…
Յոթ վերք, Պլպլան ժամ, կոնֆետ, թխվածքաբլիթներ… Լոկ բառեր չեն, մանկության մասնիկներ են ու հիշողություն: Մեծ տատիկս Գյումրիից էր: Հաճախ էր այցելում քրոջ՝ Գոհարի տուն: Երբեմն ինձ էլ էր բախտ վիճակվում նրա հետ այցելել Գյումրի ու վայելել մեծ քաղաքի շունչը, զգալ պատմությունը, սև քարից շինված շենքերը տեսնելով՝ հիշել պատմության էջերի հերոսներին և հուզվել… Ինչ-որ անսովոր հիշողություն կար այդ քարաշեն շենքերի մեջ պարփակված, որը դուրս էր հորդում իմ հայացքի ներքո և ալեկոծում երիտասարդ հոգիս:
Այդ նույն հուզմունքը ամեն անգամ ինձ պատում է Գյումրի այցելելիս: Ու ամեն անգամ շնորհակալ եմ լինում ուսուցիչներիս նման հնարավորության համար: Այս անգամն էլ բացառություն չէր: Սրտիս թրթիռով սպասում էի, թե երբ է մեր գնացքը ժամանելու կայարան: Վերջապես տեղ հասանք, ու էլի անցանք մեզ ծանոթ, հարազատ փողոցներով, խմեցինք ծանոթ աղբյուրների սառնորակ ջուրը, բարևեցինք հարազատ դարձած մոմավաճառներին, մտանք եկեղեցիներ, մոմ վառեցինք, աղոթեցինք…
Մայր Հայաստանի արձանը վեհաշուք էր, տպավորիչ էր առավել այս օրերի խորհրդի ներքո. հայը կանգուն է, տոկուն է, անմահ… Ընկեր Էմանուելի պատմական ակնարկները, ինչպես միշտ, հետաքրքիր ու տեղին էին, խրատական, իմաստուն: Ընդհատվող անձրևը չէր խանգարում մեզ, ընդհակառակը՝ թարմացնում էր, ուժ տալիս, մարտահրավերներ նետում: Փոշին ու արևը շատ էր, թրջվում էր փոշին, չորանում, կպչում մեր ոտքերին: Գյումրու փոշին, քաղաքի հիշողությունը, որը մենք մեզ հետ անգիտակցաբար, թե գիտակցաբար, բայց բերեցինք Երևան: Այն մտավ յուրաքանչյուրիս տուն, ընտանիք, մեր դպրոց ու շարունակում է ապրել մեզ հետ:
Որքան էլ, որ հոգնած էինք երկարատև ճամփորդությունից հետո, բայց և լի վճռականությամբ ևս մեկ անգամ Գյումրի այցելելու: