Ինչպիսին եմ ես …
Չէի ուզենա ասել, ես լավն եմ, կամ վատն եմ: Առհասարակ վատ մարդ չկա: Հնարավոր է, ունենաս լավ և վատ կողմեր, բայց դա դեռ չի նշանակում, որ վատն ես, կամ էլ լավը: Ինձնից լավ, ոչ ոք ինձ չի ճանաչում: Այդ պատճառով կփորձեմ մի քանի բառով ասել իմ վատ և լավ հատկությունները:
Ես ընկերասեր եմ, սիրում եմ օգնել, նվիրել, վստահել, ներել, հասկանում եմ նրան, ով անգամ սխալ է, ունեմ սկզբունքներ և սիրում եմ տեղեկացված լինել: Ահա այս հատկանիշներով ես ինձ համարում եմ լավ մարդ:
Չունեմ համբերություն, շատ անհամբեր եմ, սովորելու առումով մի քիչ «գլուխ եմ պահում», լինում են դեպքեր, որ ուզում եմ վիճել ինչ-որ մեկի հետ: Այս ամենն, ինչը որ ասացի, ինձ դուր չի գալիս, բայց դե ես էսպիսինն եմ:
Ահա իմ լավ ու վատ կողմերը, չնայած այս ամենին, ես ինձ լավն եմ համարում:
Նախ ասեմ, որ ընկեր համարվում են նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում վստահել, ներել, սիրել ու նմանատիպ այլ բառերը: Յուրաքանչյուր ոք ունի ընկերներ: Ունեմ նաև ես: Ընկերներս շատ են. թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս: Ըստ իս, իմ ընկերները լավն են: Իսկական ընկերներ են: Մենք միշտ օգնում ենք իրար՝ ամեն պարագայում: Մի խոսքով ասած, լավ ու վատ պահերին իրար մենակ չենք թողնում: Ամեն դեպքում փորձում եմ իրենց համար լինել լավը: Եվ դա փոխադարձ է (վստահ եմ): Ինձ թվում է, լավ, հավատարիմ ընկերության համար հարկավոր է միայն վստահություն: Միայն այդ դեպքում դու քեզ կարող ես համարել պիտանի մարդ: Իմ ընկերների մոտ էլ այսպես է: Ես նրանց շա՜տ եմ սիրում:
Միշտ փորձեք դիմացինի հետ լինել այնպես, ինչպես կուզենայիք, որ լինեն ձեզ հետ: Պահպանե՛ք ձեր ընկերությունը:
Ընկերությունը կփրկի աշխարհը !?…. ;-))))
իհարկե 🙂