Դիեգո Դե Սիլվա Վելասկես: Արվեստ. անհատական1

200px-Diegovelazquezselfportrait

Դիեգո Վելասկեսը ծնվել է Իսպանիայի Սևիլյա քաղաքում: Հաճախել է նկարիչ Պաչեկոյի արվեստանոցը: Այնտեղ նա ուսումնասիրել է իտալական արվեստը:

Դեռևս ստեղծագործական սկզբնական շրջանում Վելասկեսը անդրադառձել է հասարակ մարդկանց կյանքին: Այս շրջանի աշխատանքներից է «Նախաճաշ», «Ջրկիր» նկարները:

Ֆիլիպ 4-րդ

twins2
1623 թվականին Դիեգո Վելասկեսը մեկնում է Մադրիդ, այնտեղ ձեռք է բերում վարչապետ Օլիվարեսի հովանավորությունը: Նրա միջնորդությամբ նկարչին վստահում են պատկերել Ֆիլիպ 4-րդի դիմանկարը: Այս աշխատանքը հավանության է արժանանում և Վելասկեսը դառնում է պալատական նկարիչ: Այս պաշտոնը որոշ չափով սահմանափակում է նրա ստեղծագործական ազատությունը, քանի որ նկարիչը ստիպված է լինում նկարել թագավորական ընտանիքի անդամներին:

Ինոկենտիանոս 10-րդ պապի դիմանկարը220px-Innocent-x-velazquez

1629-1631 թվականներին Վելասկեսը ապրում է Իտալիայում: Հռոմում, Վենետիկում, Նեապոլում նա ուսումնասիրում է իտալացի մեծ վարպետների արվեստը, կրկնօրինակում է նրանց գործերը: 1649 թվականին Վելասկեսը կրկին այցելում է Իտալիա և կատարում Հռոմի պապ Ինոկենտիանոս 10-րդի դիմանկարը: Նա տալիս է խելացի, խորամանկ ու տգեղ մի մարդու բնութագիր: Հռոմի պապը դիմանկարը համարեց «չափազանց ճշմարիտ»:

Էլ-պրիմոյի դիմանկարը

Վելասկեսի արվեստում հատուկ տեղ են գրավում պալատական ծաղրածուների դիմանկարները:
Նման աշխատանքներից է Էլ-Պրիմոն: Որքան թախիծ և զսպված հանդիսավորություն կա թագավորի զվարճանք դարձած այս մարդու խելացի աչքերում:sebastian mor

Սեբաստիան Մոռի դիմանկարը

Արքայադուստր Մարգարիտայի դիմանկարըslide-5-728Դիմանկարներում Վելասկեսը բացահայտում է բնորդների բնավորությունն ու խառնվածքը: Այսպիսին են Ֆիլիպ-րդի, արքայազն Կարլոսի, արքայադուստր մարգարիտի կերպարը, Օլիվարեսի դիմանկարները: Առանձնակի քնքշանքով և ճաշակով է կատարված արքայադուստր Մարգարիտայի կերպարը: Չնայած  արքայադստեր շքեղ զգեստներին ու վայելուչ կեցվածքին` նրա դեմքին նկատվում  է տխրություն: Աղջնակի շարժումները կաշկանդված են մոդայիկ լայն, ծանր շրջազգեստով:

1660 թ. Տեղի ունեցած թագավորական խնջույքի ժամանակ Վելասկեսը վարակվում է մալարիայով և մահանում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s