Մարզպետունու պատգամն արդիական է

Gevorg_Marzpetuni._MuracanՄենք կարող ենք այսօր մեզ հայրենասեր կոչել, որովհետև սիրում ենք մեր հայրենիքը, ծննդավայրը, տունը, կարոտում ենք բացակայության ժամանակ, բայց, բնական է, բոլորը չէ, որ հայրենիքի գլուխը վտանգի տակ կդնեն՝ դառնալով պատմության հերոս: Ուրախալի է, որ հերոսները մեր շատ են: Նրանցից մեկն էլ քաջարի սպարապետ Գևորգ Մարզպետունին է: Յուրովի համակրանք ունեմ այս կերպարի նկատմամբ: Գնում եմ մտովի10-րդ դար.Հայաստանը ասպատակվում է արաբների կողմից, Հայաստանի ներսում անխոհեմ ու դավաճան իշխաններ են՝ Գագիկ Արծրունի, Աշոտ Բռնավոր, Ցլիկ Ամրամ: Միայնակ է Գևորգ Մարզպետունին: Դժվար է նրա գործը: Հաշտե

ցնելու գործը ապարդյուն է անցնում, բայց դրանով նա իմ աչքին թույլ մարդ չէ: Նա հմուտ դիվանագիտությամբ զրուցում է խռոված, աշխարհի դեմ հոգու դռները փակ իշխանների հետ: Չի հաղթում զրույցներում Մարզպետունին, բայց մնում է անկոտրում, հպարտ: Ցլիկ Ամրամի և Մարզպետունու երկխոսությունը ռեալ է, իրական. <<կույր սիրտը չի ներիլ>> : Մարզպետունու հեռանալը այնքան գեղեցիկ է, հպարտ, գլուխ չխոնարհող ասիացուն վայել: Մարզպետունին թույլ չէ, նա չի նահանջում բոլոր բացասական հայացքներից չի հուսահատվում: Նա պատրաստ է մենակ կռվելու. ուրեմն ի՞նչ թուլություն: Նա իր խոսքի տերն է, իսկական տղամարդ, ում խոսքը գործ է. ինքն իրեն պատժեց՝ հավատարիմ մնալով երդմանը. <<…Ես չեմ վերադառնալ այլևս իմ ընտանյաց  գիրկը, չեմ մտնի իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ>>:  Քաջարի կռիվներից, հաղթանակներից հետո չվայելեց իր ընտանյաց գրկի երջանկությունը. ահա իսկական տղամարդը, որ իր խոսքի գինը գիտի:

Որքան նվիրվող է. սիրով ծառայեց իր թագավորին՝ Աշոտ Երկաթին:
Նուրբ հնարամտությամբ հաշտեցրեց եղբոր հետ և նույն անձնվիրությամբ հավատարիմ էր Աբաս թագավորին: Որքան քիչ են կյանքում նման ազնիվ, զուսպ, հավատարիմ մարդիկ: Նա լավ հայր է, լավ ամուսին, գիտի ընտանիքի արժեքը: Նա կողմ է սիրով ապրող ընտանիքներին: Նրա խորհուրդը իր տղային ու հարսին պիտի տալ ամեն նորաստեղծ ընտանիքի. <<Սիրեցե՛ք միմյանց, սերը կերջանկացնի և՛ ձեզ, և՛ ձեր զավակներին>> :
Դե էլ ինչպե՞ս չհիանամ այս վեհ կերպարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s